Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Հեղափոխության ուրացումը

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայնակ բռնապետություն չեն ստեղծել, նրանց այս գործում օժանդակել են բազմաթիվ մարդիկ՝ դրա դիմաց ստանալով արտոնություններ, թալանի ինդուլգենցիա։ Այդ «կարկառունների» շարքում նշանային դեմք է Իշխան Զաքարյանը, որը նաև քաղաքական «քամելեոնի» հատկություն ունի ու, թերևս, կփորձի «լեզու գտնել» նաև նորերի հետ, եթե Հայաստանում ու Սփյուռքում նրա դեմ մեծ շարժում չծավալվի։ Այս խորագրով «Առաջին լրատվական»-ը հունիս ամսին ակցիա իրականացրեց Համահայկական խաղերի կազմակերպիչ Իշխան Զաքարյանի դեմ՝ ընդվզելով այն փաստի դեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կոռումպացված ռեժիմների «աչքի լույս» այս պաշտոնյան ընդունելության արժանացավ հեղափոխական կառավարության առաջին դեմքերի մոտ՝ փաստորեն կարողանալով «լեզու գտնել» նաև նորերի հետ։

Մեր բողոքի ձայնը մնաց անլսելի՝ չնայած այն հանգամանքին, որ մի քանի հրապարակումներով ներկայացրինք Իշխան Զաքարյանի կոռուպցիոն անցյալը, բացահայտեցինք, որ նա Ռոբերտ Քոչարյանի «աչքն ու ականջն» է հեղափոխական Հայաստանում՝ հանդիսանալով հակահեղափոխական «պուտչի» հիմնական կազմակերպիչներից մեկն անցած տարվա հոկտեմբերի 2-ին, երբ նախորդ խորհրդարանն ակնհայտ մարտահրավեր նետեց հեղափոխությանը։

Բնական է, երբ մեր հորդորները մնում են անպատասխան, Իշխան Զաքարյանն ավելի սանձարձակ ու «համարձակ» է դառնում, եթե նույնիսկ նրա անմիջական «ջանքերով», կազմակերպչական հարթության վրա, ըստ էության՝ տապալվել են Համահայկական խաղերը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես եղավ, որ կրկին վերընտրվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ և ներկայիս իշխանությունների հետ ինչպե՞ս է աշխատում, Իշխան Զաքարյանը պատասխանել է, որ իշխանությունների հետ շատ լավ համագործակցում ու աշխատում է։ Զաքարյանի նման պատասխանն իսկապես ապտակ է մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին, որոնք անցած տարի հեղափոխություն են իրականացրել ու՝ մերժելով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ակնկալել են, որ պետական համակարգը կմաքրվի նրանց հարյուրավոր, հազարավոր «նվիրյալներից», որոնցից շատերը պետք է պատասխան տան իրենց արարքների, կատարած հանցագործությունների համար։

Նրանց շարքում առաջիններից մեկը պետք է լիներ Իշխան Զաքարյանը, որի միայն դղյակ-առանձնատան պատմությունը կոռուպցիայի ցցուն օրինակ է։ Սակայն, ըստ ամենայնի, Իշխան Զաքարյանը կարողանում է «լեզու գտնել» ամենքի, նույնիսկ՝ հեղափոխության թիմի հետ։

Քրեաօլիգարխիայի հայտնի «կասիրը» մեղք չունի, որովհետև նրա մարդկային տեսակն է այդպիսին․ շողոքորթելով, քծնելով՝ նա կարողանում է սիրաշահել շատերին, միայն թե թալանածը վայելելու հնարավորություն ունենա։ Մենք պետք է մեղադրենք հեղափոխության թիմին, որը մեր աչքի առաջ փոխվում է, երբեմն դառնում անճանաչելի, շատ հաճախ օգտվում է նախկինների ծառայություններից՝ լեգիտիմացնելով նրանց հանցագործությունները ու փաստորեն՝ ուրանալով հեղափոխության իդեալներին։ Հակառակ պարագայում ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ ճաղերի հետևում չեն Սերժ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը, Աղվան Հովսեփյանը կամ՝ ի՞նչ տրամաբանությամբ է ՊԵԿ նախագահի պատասխանատու պաշտոնը զբաղեցնում Դավիթ Անանյանը, ինչո՞ւ է Իշխան Զաքարյանն արժանանում փոխվարչապետի ընդունելությանը կամ «դուխով» զարդարում հեղափոխության առաջնորդի թիկունքը Համահայկական խաղերի բացման միջոցառման ժամանակ։

Սրանք ամենևին էլ հռետորական հարցեր չեն, ամեն ինչ շատ ավելի կոնկրետ է, սակայն մենք այդպես էլ չենք լսում իշխանության առաջին դեմքերի հոդաբաշխ բացատրություններն այս և այլ հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ այսօր էլ պարզ դարձավ, որ Վարդավառի տոնի անճաշակ միջոցառումը կազմակերպելու համար ԱԺ-ն ծախսել է հինգ միլիոն դրամ ու ակամայից մարդիկ հիշում են, թե նախկին համակարգն ինչպես էր նման ձևերով «փողեր լվանում»։

Եթե Զաքարյանը նոր իշխանության հետ «լավ համագործակցում» է, ապա հարկ է հիշեցնել անցյալում նրա «փայլուն» համագործակցության մի քանի դեպքեր։

Երբ մեկնարկեց 88-ի շարժումը, Իշխանը կոմսոմոլի աշխատող էր, սակայն շատ շուտով սկսեց «լավ համագործակցել» ՀՀՇ-ի հետ, ինչի հետևանքով 1995-ին նույնիսկ պատգամավոր դարձավ՝ օրվա իշխանության հովանավորությամբ։ Զաքարյանը Տեր-Պետրոսյանի թիմից առաջին ճողոպրողներից մեկն էր ու 1998-ի պալատական հեղաշրջման օրերին իր գործընկեր պատգամավորների էր «հավաքագրում» Սամվել Բաբայանի հրահանգով։

2008-12թթ-ի Իշխան Զաքարյանը «լավ համագործակցել» է նաև Տիգրան Սարգսյանի հետ՝ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում դառնալով վարչապետի դեմ կազմակերպված օլիգարխիկ «պուտչի» ակտիվ մասնակիցը, ինչի հետևանքով կառավարության ղեկավար դարձավ Հովիկ Աբրահամյանը։

Տարիներ շարունակ Իշխան Զաքարյանը «լավ համագործակցել» է նաև Գագիկ Ծառուկյանի հետ՝ մինչև որ 2017-ին նրա դեմ կազմակերպեց «ցուցակային» հայտնի «խռովությունը»։

Իրականում Իշխան Զաքարյանը լավ համագործակցել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի հետ՝ սպասարկելով նրանց շահերը ու դրա դիմաց ստանալով թալանի «ինդուլգենիցա»։ Ահա, այսպիսի մարդու առաջ են դուռ բացում հեղափոխական իշխանությունները՝ մինչև կճաշակեն նրա հետ «լավ համագործակցության» դառը պտուղները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում