ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինին առաջարկել է հանդիպել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Ես չեմ կասկածում, որ եթե նախագահ Սին ցանկանում է արագ և մարդասիրաբար լուծել Հոնկոնգի խնդիրը, նա կկարողանա դա անել»,-ընդգծել է Թրամփը։
Հրապարակման վերջում նա առաջարկել է հանդիպել՝ գրելով «անձանական հանդիպում» և հարցական նշան դնելով։