2018-ին Իտալիայի ՀՆԱ-ն 455 միլիոն եվրո է կորցրել ցանցահենային արտադրանքի պատճառով: Այս մասին հաղորդում է Broadband TV News-ը՝ հղում անելով Pointer Brand Protection-ի ուսումնասիրությանը:
Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում Իտալիայում ցանցահենային կոնտենտի օգտագործման 578 միլիոն դեպք է գրանցվել, որից 22 միլիոնը վերաբերում է սպորտային բնույթի արտադրանքներին, ինչը 52 տոկոսով ավելի է 2017-ի համեմատ:
Միևնույն ժամանակ երկիրը զրկվել է 203 միլիոն եվրո հարկային մուտքերից: