Աջերը ճանաչում են սևամորթ կանանց քաղաքական ուժը, իսկ ձախերն ընդունում են այդ փաստը: New York Times-ը պատմել է, թե ինչու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վախենում նրանցից:
Ըստ նյութի հեղինակի, սևամորթ կանանց ուժը կայանում է նրանում, որ նրանք ուժեղ են ինչպես իշխանության, այնպես էլ ընտրողներին մոբիլիզացնող կազմակերպիչների դերում: Պահպանողականները դա ավելի լավ են հասկանում, քան լիբերալները: 2020 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքը կախված կլինի ոչ եվրոպական ռասայի կանանց կողմից ղեկավարվող անկախ խմբերի ջանքերից: 2008 թ.-ից ի վեր ԱՄՆ բնակչության շրջանում նրանց թիվն աճել է 18 %-ով, իսկ գրանցված ընտրողների շրջանում՝ 25 %-ով, ինչը սկսում է ազդել քվեարկության արդյունքների վրա:
Նշվում է, որ Թրամփի վերընտրվելու ռազմավարությունը հիմնված է դժգոհ սպիտակ բնակչության ակտիվացման վրա, մինչդեռ երկու կողմերն էլ արժե ուշադրություն դարձնել ոչ սպիտակ կանանց վրա: Այնուամենայնիվ, ներկայումս ԱՄՆ-ում շատ քիչ բան գիտեն, թե ինչպես ներգրավել նրանց քաղաքականության մեջ: