Լուրեր
Քննչական կոմիտեն հանքը շահագործելու կամ արգելելու իրավասությամբ օժտված չէ

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հրապարակեց Ամուլսարի շահագործմանը վերաբերող եզրակացությունը: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրգործով վարույթի հետագա շարունակության համար:

«Այս եզրակացությամբ քրեական գործի նախաքննության խնդիրները լուծում են ստանում» «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Նրա խոսքով՝ քրեական գործ հարուցվել է պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ հանգամանքով: Նախաքննության նպատակն էր՝ պարզել՝ եղել է նման բան, թե ոչ: Ըստ էության, քրեական գործով նախաքննության հոսքում այդպիսի տվյալներ չենք ստացել»:

Քննչական խմբի ղեկավարը նշեց, որ համապարփակ ուսումնասիրություն է կատարվել, և մանրամասնեց, որ երբ հարուցվեց քննություն, կարևոր հարերի պարզաբանման համար որոշում կայացվեց նշանակել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական, տնտեսագիտական համալիր փորձաքննություն իրականացնել, որի կատարումը 2019-ի հունվարին հանձնարարվել է ELARD ընկերության փորձագետների խմբին: Յուրա Իվանյանը հավաստիացրեց, որ ELARD ընկերությունը երբևէ չի համագործակցել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:

Հարցին, թե այս աշխատանքն իրականացնող փորձագետներն ինչ շահով են առաջնորդվել՝ տնտեսակա՞ն, թե՞ էկոլոգիական, Քննչական կոմիտեի ղեկավարը պատասխանեց՝ առաջնորդվել են օբյեկտիվության շահով:

Յուրա Իվանյանը նաև ընդգծեց, որ Քննչական կոմիտեն հանքը շահագործելու կամ արգելելու իրավասությամբ օժտված չէ:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *