Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Ամուլսարը կշահագործվի. կայացվեց քաղաքական որոշում

Տևական ժամանակ փորձաքննության փուլում գտնվող Ամուլսարի շահագործմանը վերաբերող եզրակացությունն այսօր հրապարակվեց: Ի դեպ՝ մինչ այդ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ որոշումը լինելու է դրական, և կառավարությունը համաձայնություն է տալու Ամուլսարի շահագործմանը՝ միջազգային որոշակի նորմերի խստագույնս պահպանման պայմանով: Որոշումը, կարելի է ասել, հրապարակվեց հենց այդ տրամաբանությամբ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին լրագրող բնապահպան Արման Սուլեյմանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանը:

Արման Սուլեյմանյանի գնահատմամբ՝ Ամուլսարի վերաբերյալ որոշումը բնապահպանական չէ, այլ քաղաքական է. «Կառավարությունը պետք է որոշի, թե ըստ էության, սահմանադրական որ իրավունքն է ավելի կարևոր. այն մարդկանց իրավունքը, որոնք ուզում են առողջ միջավայրում ապրել, թե՞ այն մարդկանց իրավունքը, որոնք ուզում են գործարարությամբ զբաղվել, գումար վաստակել և հարկեր վճարել… Խնդիրը քաղաքական է, գործադիրը պետք է որոշի՝ արդյոք տասը տարվա գործունեությունը և 489 միլիոնն առավել է, քան Ջերմուկ հանգստյան գոտին, առողջ ապրելակերպը, սարերը, ձորերը, որոնց արժեքը ոչ ոք չի հաշվարկել»:

Միքայել Նահապետյանի դիտարկմամբ նույնպես խնդիրը քաղաքական է. «Սա քաղաքական հարց է: Ես կարդացել եմ եզրակացությունը, քննիչի հարցերին ի պատասխան խոսվում է այնպիսի ռիսկերի մասին, որ եթե ես լինեի պետության ղեկավար, թույլ չէի տա շահագործել հանքը, բայց Քննչական կոմիտեն կարդում է և ասում՝ կարելի է շահագործել»: Մ. Նահապետյանի դիտարկմամբ՝ հանքարդյունաբերական համալիրի շահագործումն այդպիսի տարածքում, բացի բնապահպանական խնդիրներ առաջացնելուց, նաև նշանակում է տնտեսական մոդելի ամբողջական փոփոխում:

Հայկ Գևորգյանի խոսքով՝ խնդիրը ծագել է 10 տարի առաջ, այն եղել է բնապահպանական, հարցը քաղաքականցվել է մեկ տարի առաջ, երբ որ բնակիչների կողմից փակվեցին հանքի ճանապարհները, և թույլ չտրվեց, որ «Լիդիանը» շարունակի աշխատանքները: «Ես մեծ հույսեր ունեի, որ կլինի բացասական եզրակացություն, որը մեզ համար փաստաթղթային հիմք է»,- նշեց պատգամավորը: Խնդրը դիտարկելով տնտեսական տեսանկյունից՝ Հայկ Գևորգյանը նշեց. «Եթե հանքը փակվի, չափազանց մեծ է հավանականությունը, որ Լոնդոնի արբիտրաժում կպարտվենք և այդ դեպքում պարտավորվելու ենք վճարել առնվազն 700-750 մլն դոլար: Մենք պատրա՞ստ ենք դրան»: Արման Սուլեյմանյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ հանքի շահագործումից տասը տարի հետո աղտոտված ջրերը մաքրելու համար շատ ավելի մեծ գումարներ ու ժամանակ կպահանջվի:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում