Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նիկոլ Փաշինյանի երևանյան տապալումը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Անցկացրել ու հանդիպումը հեռարձակել է ուղիղ եթերով: Հիրավի դիտարժան տեսարան: Երկրի առաջին դեմքը ու մայրաքաղաքի ղեկավարը քննարկում են… աղբահանության հարցը: Երևանի քաղաքապետարանի վարչության պետի մակարդակի խնդիրն այսպիսով հասցվել է վարչապետի լուծման տիրույթ: Սակայն այնպես չէ, որ քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ վարչապետը լուծումներ է առաջարկում: Նրանք ընդամենն արձանագրում են աղբահանության ոլորտում առկա խնդիրները, խայտառակ վիճակը, քննարկում են «Սանիտեք» ընկերության պայմանագրային պարտավորություններին առնչվող ինչ-ինչ հարցեր, վարչապետը առիթն օգտագործում է նաև քաղաքական ակնարկներ անելու համար: Այդ ամենի արդյունքում, սակայն, որևէ լուծում չի առաջարկվում Երևանի աղբահանության իսկապես խայտառակ ու անթույլատրելի վիճակի լուծման համար:

Երևանի քաղաքապետի հետ վարչապետի անցկացրած հանդիպումը հերթական վկայությունն է այն բանի, որ Հայաստանում բոլոր խնդիրները լուծվում են Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միայն: Դա խոսում է համակարգային ճգնաժամի, համակարգերի անգործության ու անկատարության մասին: Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն շուրջ մեկ տարի, սակայն այդ մեկ տարվա ընթացքում չի կարողացել լուծումներ, այլընտրանքներ գտնել մայրաքաղաքի աղբահանության տարրական խնդիրը լուծելու համար: Աղբահանության խայտառակ պատկերը Հայկ Մարությանի տապալման պատկերն է: Դա, սակայն, իր հերթին Նիկոլ Փաշինյանի տապալման, երևանյան տապալման վկայությունն է:

https://www.youtube.com/watch?v=FUrMaf4RXXM

Հասարակության համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ սկզբունքով, ինչ որակների ու հատկությունների համար նախորդ տարի Երևանի քաղաքապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն ընտրեց հատկապես Հայկ Մարությանին: Այո, նրան ընտրեց Նիկոլ Փաշինյանը, քանի որ Երևանի քաղաքապետի ընտրությունը հեղափոխությանը հաջորդած առաջին ընտրությունն էր, և քաղաքապետ էր դառնալու նա, ում անունը հնչեցներ Նիկոլ Փաշինյանը: Կամ չունենալով ընտրության այլ տարբերակներ, կամ այլ՝ ոչ հայտնի պատճառներով Նիկոլ Փաշինյանն ընտրեց Հայկ Մարությանին: Ընտրեց և սխալվեց: Ընտրեց և տապալվեց: Հայկ Մարությանի ընտրությունը հեղափոխության կապիտալի փոշիացման, մսխման ամենացայտուն արտահայտությունն էր: Արդյունքում այսօր Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում չի կարողանում լուծել անգամ մայրաքաղաքի օպերատիվ կառավարմանն առնչվող տարրական խնդիրներ:

Երևանի քաղաքապետարանի տապալված աշխատանքն, ի դեպ, վառ օրինակն է այն բանի, որ պետական կառավարման համակարգը ձախողված է եղել ոչ միայն անցյալում՝ ինչպես իր հայտնի լայվում ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը, այլ այն ձախողված է նաև այսօր:

Ձախողված է ամբողջությամբ նոր, անցած տարվա ընտրությամբ ձևավորված քաղաքային իշխանությունը, որը որևէ օրգանական կապ չունի նախկին համակարգերի, անցյալի հետ:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը Հայկ Մարությանի հետ գուցե վարչապետին որոշակի վարկանիշային օգուտներ բերի, եթե, իհարկե, աղբահանության վիճակը գոնե փոքր-ինչ բարելավվի: Սակայն այդ վարկանիշային օգուտները ոչինչ են այն իրողության համեմատ, որ Հայաստանում համակարգերը չեն կարողանում բնականոն գործել, որ ցանկացած, անգամ ամենափոքր, հարց պահանջում է վարչապետի միջամտությունը: Սա լրջագույն քաղաքական խնդիր է, որը շարունակվելու դեպքում ունենալու է շատ ավելի վատ հետևանքներ: Երբ բոլոր խնդիրները երկրում լուծվում են միայն վարչապետի միջամտության դեպքում, անկախ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից՝ դա կարող է հանգեցնել անձնիշխանության արմատավորման: Որովհետև անձնիշխանության դրսևորում է այն իրողությունը, երբ բոլոր որոշումները կայացվում են մեկ անձի կողմից: Այդ դեպքում ժողովրդավարության տարրական բնորոշիչներ համարվող իշխանության ապակենտրոնացումը, հակակշիռները, համակարգերը դառնում են ֆիկցիա՝ ստանձնելով սոսկ ցուցափեղկային նշանակություն:

 

Ի դեպ, գրեթե նույնական էր իրավիճակը նաև Սերժ Սարգսյանի իշխանության դեպքում: Ֆորմալ առումով առկա էին ժողովրդավարական բոլոր ինստիտուտներն ու հաստատությունները, սակայն բոլոր որոշումները կայացնում էր Սերժ Սարգսյանն անձամբ: Ինչի հանգեցրեց դա՝ ամենալավը գիտի Նիկոլ Փաշինյանը: Գուցե նաև՝ Հայկ Մարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում