ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արսեն Այվազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Այս մասին նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Արսեն Այվազյանը 2018 թ. օգոստոսի 20-ից զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը: