Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգություն կազմակերպած ավստրալացի ահաբեկիչ Բրենթոն Թարանթը կարողացել է բանտից նամակ ուղարկել Ռուսաստան: Այս մասին հաղորդում է Local պարբերականը, որը և ներկայացրել է նամակի թարգմանությունը:
Վեց էջից բաղկացած նամակում Թարանթը ռուսաստանցի ոմն «Ալանի» հետ կիսվում է 2015-ին ՌԴ կատարած ուղևորության վերաբերյալ իր տպավորություններով:
Նամակում նա նաև նախազգուշացում է վերահաս «մեծ հակամարտության» մասին:
Նոր Զելանդիայի իշխանությունները խոստովանել են, որ «մեծ սխալ են կատարել» թույլ տալով, որ Թարանթը նամակ ուղարկի:
Մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի մզկիթներում կրկնակի ահաբեկչական հարձակման հետևանքով 51 մարդ է զոհվել, վիրավորվել է՝49-ը: