Երևանի «Ալաշկերտ»-ի կանանց ֆուտբոլային թիմը կրկին պարտություն է կրել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
Նիդերլանդների Էնսխեդե քաղաքում կայացավ կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Երևանի «Ալաշկերտի» և թուրքական «Բեշիկթաշի» միջև: «Բեշիկթաշը» հաղթեց 3:0 հաշվով:
Գոլերի հեղինակներ դարձան Կադեր Հանչարը (45+2), Ջեսիկա Օ՛ Ռուրկը (87) և Սևգի Չինարը (79):