Պարսից եւ Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում եւ հազիվ թե իրագործվեն: Այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Կասկած չկա, որ եթե նույնիսկ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունների մի մասն իրականացվի, դա չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել Է Ռոուհանին կառավարության օգոստոսի 14-ի նիստում՝ միաժամանակ նշելով, որ հայտարարություններն արվում են ձեւի համար եւ գործնական չեն: Իրանի նախագահի խոսքով, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում, Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը եւ օտարերկրյա ուժերի ներկայության կարիքը չունեն: Ռոուհանին նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ը, ինչպես եւ մյուս ուժերը, ցանկանում են պառակտել տարածաշրջանը եւ ֆինանսապես «ամայացնել» տարածաշրջանի երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: