Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է ՆԱՏՕ-ի կործանիչի ռուսական ինքնաթիռին մոտենալու փորձին, որում գտնվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր Telegram-ալիքում:
Նրա խոսքերով, անթույլատրելի է, որ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարները ռիսկի ենթարկվեն:
«Օտարերկրյա ռազմական ինքնաթիռների ռուսական օդանավերին մոտենալու դեպքում դրանք պետք է խոցվեն»,- ասել է Ժիրինովսկին:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն հետագայում երբեք նման քայլ չի անի, եթե մեկ անգամ խոցվի նրանց ինքնաթիռը: