ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ի՞նչ փուլում են ԼՂ հարցով բանակցությունները, արդյո՞ք նախատեսվում են նոր հանդիպումներ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ:
«Կարծես բավական առիթ ունեցել ենք խոսելու բանակցությունների դինամիկայի մասին, վերջին հանիպումը կայացել էր երկու ամիս առաջ՝ հունիսին, դրանից առաջ՝ ապրիլին, մարտին, հունվարին: Այս դինամիկան պահպանվում է, նախատեսվում է սրա շարունակությունը: Մենք երբևէ սպասել չենք տվել այդ դինամիկայի առումով, այն բավական ակտիվ մնացել է, մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը»,- ասաց նախարարը: