Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մովսես Հակոբյանն ու Օգանովսկին անկեղծ խոստովանություն են արել. նրանց չի էլ հետաքրքրել ինչու են զորք բերում Երևան

«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»։ «Ազատության» հետ զրույցում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես է արձագանքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Մովսես Հակոբյանը:

Ինչպես պարզ դարձավ գեներալ Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել 300 զինծառայող՝ իրենց հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ, իրենց մարտական փամփուշտներով: Նրանք եղել են սպաներ և ենթասպաներ, այդ թվում՝ դիպուկահարներ: Ավելի ուշ նրանց են միացել ևս 400 զինծառայողներ, ովքեր մինչև 2008 թվականի ապրիլի կեսերը մնացել են Երևանում և, ըստ Օգանովսկի մականունով գեներալի, հերթափոխով հսկել են կառավարության շենքը: Նույն հարցաքննության մեջ գեներալ Կարապետյանը նշում է, որ այդ ժամանակահատվածում հակառակորդը դիվերսիոն հարձակման է դիմել: Ավելին՝ հայկական կողմը Արցախում դիրքեր է կորցրել, որոնք հետագայում վերականգնել է:

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակության նախագահ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մովսես Հակոբյանի հայտարարությանը, նշեց. «Իսկապես, Մովսես Հակոբյանը, անկեղծ, ճշմարտությունն ասել է, գնահատականը պետք է տան իրավապահները։ Փաստորեն, ինքն ու Օգանովսկին անկեղծ են՝ հրաման են կատարել զորք բերել Երևան ու տեղում ներքին քաղաքական հետընտրական պրոցեսներում օգտագործել։ Ըստ երևույթին, Մովսես Հակոբյանին ու մյուս զինվորականներին պատճառը չի էլ հետաքրքրել, թե ինչու են զորք բերել՝ խփել, ջարդել, ավերել. այդ մարդկանց չի հետաքրքրել, նրանք հրաման են կատարել։ Շատ պարզ ՝ իրավապահները պետք է զբաղվեն, իսկ հրաման տվողը հայտանաբերվել է և նստած է»։

Բադասյանը միաժամանակ համարում է, որ հրաման կատարելը ևս պատասխանատվությունից չի ազատում. «Զինվորականը պարտավոր է կատարել բոլոր հրամանները՝ բացառությամբ հայրենիքի դավաճանությունից, հայրենիքի դեմ գործելուց: Բարձրաստիճան գեներալն ու նախարարը պարտավոր էին իմանալ, թե որ հրամանն ինչի համար է։ Համենայնդեպս, նրանք այդ հրամանը կատարել են, բնականաբար, նրանց պատիժն ավելի մեղմ կլինի, քան հրաման տվողինը։ Նման հրաման կատարելը հանցագործություն է, իսկ հրաման տալը՝ պետական հանցագործություն։

Մեր զրուցակցին խնդրեցինք անդրադառնալ նաև Արցախից Երևան զորք բերելու հետևանքով դիրքեր կորցնելու, ապա հետ բերելու հանգամանքին և հատկապես նման հրահանգի պատճառով սահմանը թուլացնելուն: «Ես հիշում եմ, դա եղել է, կարծես, մարտի 4-ին, երբ հյուսիսային ուղղությամբ մենք կորցրել ենք մի քանի դիրք, բայց անմիջապես մի քանի ժամ անց մեր զինվորները դրանք հետ են բերել։ Ես կարծում եմ՝ դա Ադրբեջանի կողմից Հայաստանին օգնություն է եղել, որպեսզի շեղեն ուղղությունը։ Հիշո՞ւմ եք ամսի 1-ից հետո եղել են մեծ գործընթացներ, ժողովուրդը չէր հանդարտվել, պահանջում էր պատասխանատվության ենթարկել հրաման տվողիներին, բոլոր պատասխանողներին։ Եթե ուշադրություն դարձնեք՝ արդեն հեղափոխությունից հետո սահմանի վրա այնքան լարվածություն չի եղել, ինչքան մինչ այդ»,- ասաց նա։

Վահան Բադասյանի դիտարկմամբ՝ այդ մանիպուլյացիան նախկին իշխանությունների կողմից մշտապես եղել է: «Որպեսզի ներքին խմորումներ չլինեն ընդդեմ իրենց վարած քաղաքականության»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում