Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկում է ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. ո՞վ կբացատրի՝ այս ի՞նչ «խցանում է»

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թեև արտաքին քաղաքականության, դրա արդյունավետության գնահատման կոնկրետ, թվային ցուցանիշներ չկան, այդուհանդերձ կան անուղղակի չափանիշներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել դիվանագիտության օգտակար գործողության գործակիցը:

Այդ չափանիշներից են օրինակ, ՄԱԿ-ում քվեարկությունների ցուցանիշները: «Ամերիկայի Ձայնը» ներկայացրել է անցած մեկ տարվա ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունների պատկերը, որն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է որակել: Բավական է նշել, որ ՄԱԿ-ում 114 բանաձևերի շուրջ քվեարկություններում Հայաստանի դիրքորոշումը ավելի շատ համընկել է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի դիրքորոշման հետ:

Այսպես, 114 բանաձևերից Հայաստանն ու Ադրբեջանը նույն կերպ են քվեարկել 76-ին, հակառակ կերպ՝ ընդամենը 2-ին: Հայաստանն ու Վրաստանը նույն կերպ են քվեարկել 75 բանաձևերի, հակառակը՝ 10-ի: Հայաստանն ու Թուրքիան համանման քվեարկություն են կատարել 114 բանաձևերից 69-ի դեպքում, հակառակը՝ ընդամենը 9-ի:

Ռուսաստանի հետ Հայաստանի քվեարկությունների համընկնումը 77 է, իսկ երկու երկրները հակառակ կերպ են քվեարկել ընդամենը 5 բանաձևի: Եվ վերջապես ԱՄՆ-ի հետ Հայաստանի դիրքորոշումները ՄԱԿ-ում համընկել են ընդամենը 17 բանաձևերի դեպքում, և հակառակ կերպ են եղել 59 բանաձևերի առնչությամբ:

Սա Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր դիվանագիտության խտացված պատկերն է, քանի որ ՄԱԿ-ում պետության դիրքորոշումները խարսխվում են արտաքին քաղաքականության ուղենիշների ու առաջնահերթությունների վրա: Եվ ահա մեր առաջնահերթությունները ավելի շատ նույնական են Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի հետ:

Այսինքն՝ մենք ինքներս ընտրել ենք այն միջավայրը, որում պատկերացնում ենք Հայաստանի տեղն ու դերը միջազգային քաղաքականության մեջ: Դա աշխարհի ետնախորշն է, հետադիմական երկրների համքարությունը, որը իր փիլիսոփայությամբ խոչընդոտում է ժամանակակից աշխարհի զարգացմանը: Միջազգային քաղաքականության լուսանցքում հայտնվելու իրողությունը մեր որոշման արդյունքն է:

Իսկ եթե ավելի անկեղծ, ապա դա որոշումներ կայացնելու մեր անկարևորության հետևանքն է, այն, ինչին անվանում ենք ինքնիշխանության բացակայություն: Որովհետև ՄԱԿ-ում մեր քվեարկությունների տրամաբանությունն ու փիլիսոփայությունը գտնվում է ռուսական ուղեծրում, դրանից դուրս գալու համարձակություն Հայաստանի իշխանությունը մինչև օրս չի ցուցաբերել:
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշման փոփոխությունը Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության հարցում, ինչը դրսևորվեց Հայաստանին տրամադրվելիք օգնության կրճատմամբ, Արցախի օգնության դադարեցմամբ, իսկ վերջին ակորդը դարձավ իրանական կողմի հետ համագործակցության համար հայկական երկու ընկերություններին պատժամիջոցների ցուցակում ընգրկելու քայլը:

Այս իրավիճակը ԱՄՆ-ի վերաբերմունքն է նաև ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկություններին, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզորոշ հայտարարել է, որ տարբեր երկրներին ամերիկյան օգնության ծավալը կախված է լինելու ՄԱԿ-ում այդ երկրների քվեարկություններից:

https://www.facebook.com/babajanyana/posts/2650295611667816?__xts__[0]=68.ARBIM3GPk2Tk5weaqiLHNlSO9bBguivr9BdexgvP95eQhPzMAfv9kUF-q0xXALJpo4CPKG24AmFQ9XLmDJ2tmAww9n573zxS5XUUJer2P_q48lUpgN_K1ep_jNedZJ5qGoVt3OPxp3mnPaKuFiPSIE1SfJRcPXYcRrVsQ8Wl9wpxTU0vEuJPnm0-GCbyspd3fVNmgnV4LOn0swFJ9RosdBdlcoXgwiAFw17ygDMl1kL_xBx1-j9rgws8ww2B3X3LFJ17dXyVOhukx4WEXLleNb5kSFLxpJJDsrGOJDc4PoOtz6a8Jaqlx5aIesqNkLTPLoH70Ht6q6jJnN3-4HGUb_F1&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում