«Մամուլի հետ սուրճ» հաղորդման օգոստոսի 14-ի հյուրը լրագրող Արման Գալոյանն է:
Մեր զրուցակիցն անդրադարձավ Մարտի 1-ի գործին, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներին և նշեց՝ հստակ է Ղարաբաղից զորք է բերվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելու համար, դիպուկահարներ՝ խաղաղ ցուցարարների վրա կրակելու համար.«Սահմանների թուլությունն էլ օգտագործել է Ադրբեջանը, պետք է ասեմ, որ 1994 թվականի զինադադարից հետո առաջին լուրջ փորձն էր հրադադարի խախտման ու դիվերսիոն փորձերի»։
Ըստ Գալոյանի՝ եղել է բացարձակ ապօրինի ու հակասահմանադրական հրաման.«Նույն Մովսես Հակոբյանը շարքային զինվորական չի եղել, եթե նրա ցուցմունունքն ընթերցում եք՝ նա ասում է, որ ներքաղաքական լարվածությունն օգտագործվել է հակառակորդի կողմից։ Հանուն իշխանության, իշխանությունն իրար տալ-առնելու համար իրենք ընդունակ են եղե երկրի, սահմանների անվտանգությունը հասցնել նվազագույնի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում