SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է ԱՄՆ քաղաքացուհին, որ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով։ 2 հոգի մահացել էին, իսկ մի քանիսն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցեր:
Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի մահացած վարորդ Գուրգեն Ս.-ն և ուղևոր Ժորա Ա.-ն սովորում էին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում:
Նրանք նշված կրթօջախի գերազանցիկ ուսանողներից էին և սովորում էին անվճար հիմունքներով: