Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Պատրուշևի այցը՝ խնդրահարույց. Պուտինի հայաստանյան այցին ընդառաջ ինչ է տեղի ունենում

Երկրորդ օրն է, ինչ Երևանում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը հանդիպումներ է ունեցել հայաստանյան իր գործընկերոջ, իսկ այսօր նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պատրուշևի այցը տեղի է ունենում երկու երկրների համար կարևոր մի հանգրվանում, երբ Հայաստանում և Ռուսաստանում ներքաղաքական կարևոր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Այս հարցն ուշագրավ է նաև նրանով, որ ռուսական էլիտայում բավականին մեծ կշիռ ունեցող Պատրուշևը թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ է ժամանում Հայաստան: Իսկ հոկտեմբերին Երևանում նախատեսված է ԵՏՄ գագաթաժողովը, որի ամենաինտրիգային հարցը վերաբերում է մեր երկիր Վլադիմիր Պուտինի այցին։

Թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, միջազգայնագետ Նարեկ Մինասյանը և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

Միքայել Զոլյանի դիտարկմամբ՝ Պատրուշևի այցը Հայաստան կարևոր է. «Նման այցերը միշտ կարևոր են հասկանալու համար, թե տարբեր հարցերի շուրջ ով ինչ դիրքորոշում ունի… Պատրուշևը լուրջ կշիռ ունի Ռուսաստանի պետական համակարգում, և այս հանդիպումը հնարավորություն է ներկայացնելու մեր մոտեցումները»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս այցը երկու կողմի համար էլ կարևոր կլինի: Մ. Զոլյանի կարծիքով՝ հնարավոր է, որ Պատրուշևի այցը ինչ-որ չափով կապված է նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք իրադարձությունների՝ մասնավորապես ԵՏՄ գագաթաժողովի և Պուտինի հնարավոր այցի հետ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ գնահատականների համաձայն՝ Մոսկվայի և Երևանի միջև վերջին շրջանում չհասկացվածություն կար՝ Նարեկ Մինասյանը նկատեց, որ նման ոչ ֆորմալ հանդիպումների շրջանակներում, երբ կողմերը հնարավորություն ունեն քննարկել խնդիրները, չհասկացվածությունը հաղթահարվում է. «Երկխոսությունների միջոցով հնարավոր է վերականգնել փոխվստահության մակարդակը»:

Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ Պատրուշևը ՌԴ-ում ավելի շատ հայտնի է որպես Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների համակարգող, և իրականում խնդրահարույց է այն, որ նրա այցը Հայաստան բավականին ուշ եղավ և որ համագործակցությունը ոչ ֆորմալ մակարդակով է: «Գաղտնիք չէ, որ կային տարաձայնություններ, որովհետև ռուսական կողմից միշտ եղել է խնդիր, քանի որ անվտանգության խորհրդում չկան իրենց մարդիկ, և ոչ ֆորմալ մակարդակում նրանք այդ մասին բարձրաձայնել են: Այս հանդիպումը լավ հնարավորություն է հստակեցնելու շփման եզրերը կամ ձևավորելու փոխվստահություն»,- նշեց քաղաքագետը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում