Հայաստանում հանրային կառավարման խնդիրների մասին, կարծես, բոլորին է հայտնի: Այդ մասին փաստեց նաև Նիկոլ Փաշինյանը իր հայտնի հարցազրույցում: Մեզ մոտ հանրային կառավարման խնդիրներն ի՞նչ առանձնահատկություններ ունեն, ինչպե՞ս են դրսևորվում և ի՞նչ խմբերի բաժանվում՝ եթե կան այդպիսիք:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ հանրային կառավարման և հանրային ինստիտուտների բարեփոխումների հարցերով մասնագետ Սոսի Թաթիկյանը մասնավորապես ասաց. «Մեր հանրային կառավարման ոլորտում մի քանի տեսակի խնդիրներ կան, և ես դրանք բաժանել եմ երկու խմբի: Առաջինը վերաբերում է բարեվարքության, էթիկական երևույթների պակասին, երկրորդ խումբը առաջնորդության, կառավարման և, մասնավորապես, ռազմավարական ունակությունների և հմտությունների պակասի մասին է: Հանրային ռազմավարական ունակությունների և հմտությունների պակասի մասին կարող եմ ասել, որ դա ակնհայտ դարձավ ամիսներ առաջ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ինչպես նաև վերջին օրերին Արցախում վարչապետի ունեցած ելույթում արծարծված ռազմավարական նպատակադրումների քննարկումների ժամանակ, երբ կային տարբեր կարծիքներ»:
«Այդ ելույթը հարցեր է առաջադրում, թե ինչպես են Հայաստանում ձևավորվում ռազմավարական նպատակադրումները, ովքեր են ձևավորում, ինչ գործընթացով են ձևավորում»,- հավելեց մասնագետը:
Մանրամասները՝ տեսանյութում։