Huawei-ի հիմնադիր Ժեն Չժենֆեյը գրել է կորպորացիան վերակազմավորելու և թիմ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կօգնի հաղթահարելու ճգնաժամը:
Այս մասին հայտնում է The Daily Telegraph- ը:
Գրառման մեջ Ժեն Չժենֆեյը գրում է, որ ինքը նախատեսում է երեքից հինգ տարի ժամկետով ստեղծել «անպարտելի երկաթյա բանակ», որը կարող է պաշտպանել Huawei-ին ԱՄՆ պատժամիջոցներից: Նա աշխատակիցներին զգուշացրել է սմարթֆոնների շուկայում կորպորացիայի ընդհանուր դիրքի հնարավոր վատթարացման մասին:
«Մենք պետք է ավարտենք վերակազմավորումը դաժան և ծանր պայմաններում՝ ստեղծելով անհաղթ երկաթե բանակ, որը կօգնի մեզ հաղթել: Մենք պետք է ավարտենք այդ վերակազմավորումը երեքից հինգ տարվա ընթացքում»,- ասվում է գրառման մեջ:
Ընկերության ղեկավարը նախազգուշացրել է, որ բիզնեսի ոչ բոլոր մասերը կկարողանան դիմագրավել առաջիկա փոփոխություններին և կոչ է արել «մեծ արշավ» իրականացնել ընդդեմ Վաշինգտոնի: