Լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ իրականացնել Երևան, չի համապատասխանում իրականությանը։
Այս կապակցությամբ կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որևէ քաղաքից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։
Ավելին` կոմիտեն մինչ այս պահը չի ստացել որևէ պաշտոնական գրություն ավիաընկերությունից՝ 2019 թվականի ձմեռային նավիգացիոն շրջանում չվերթներ չիրականացնելու վերաբերյալ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=722003094908596&id=118681645240747