Ղրղզստանում իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հանրապետության գլխավոր դատախազ Օթքուրբեկ Ջամշիտովին:
Նշվում է, որ նախկին նախագահ Աթամբաևի 120 միավոր գույքն արդեն կալանավորված է:
Հստակեցվում է, որ օգոստոսի 7-ին սկսվել է երկրի նախկին ղեկավարի ձերբակալման գործողությունը Քոյ-Թաշ գյուղում գտնվող նրա նստավայրում:
Հատուկ գործողության արդյունքում սպանվել է հատուկ նշանակության ջոկատի մեկ մարտիկ, վիրավորվել է 136 մարդ: Օգոստոսի 8-ին Աթամբաևը հանձնվել է ուժայիններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աթամբաևը կասկածվում է հանցավոր հեղինակության գործով կոռուպցիայի մեջ, հայտնել է փաստաբանը: