Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական նիստը: Մեր տաղավարում Սամվել Բաբայանը հայտարարեց, որ եթե Հայաստանի իշխանությունները կատեգորիկ չուզենան իրեն տեսնել, ապա ինքը կհեռանա: Ինչո՞վ է պայմանավորված այս հիմնարար փոփոխությունը, արդյոք դա կարո՞ղ ենք կապել Վերածննդի հրապարակում վարչապետի ելույթի հետ:
«Առաջին լրատվական»-ի այս հարցին, ի թիվս այլ հարցերի, քաղաքագետ Լևոն Շիրինյանը մասնավորապես պատասխանեց. «Ես Սամվել Բաբայանին քաղաքական պայքարի մեջ չեմ էլ պատկերացնում. նա «կոմանդույուշչի» է և այդպես էլ մնացել է: Կարծում եմ՝ Հայաստանը ո՛չ կտուժի դրանից, ո՛չ էլ կշահի»:
Քաղաքագիտության առումով հարցին մոտենալու դեպքում, ըստ քաղաքագետի, պետք է վերջապես հաղթահարել 30 տարում ձևավորված՝ անհատական շեշտադրումներով խնդիրները լուծելու տարբերակը:
Կարծիք հայտնելով Վերածննդի հրապարակում վարչապետի նշած ռազմավարական թիրախների մասին՝ քաղաքագետը նշեց. «Ես կասեի, որ հեղափոխության առաջնորդը Արևելյան Հայաստանում առաջադրում է տեսլական, հեռանկար, որի պարամետրերը չափազանց իրականանալի են, հավաստի են և կարող են իրականություն դառնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում։