Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ազատ ոճի 3 հայ ըմբիշներ կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Առաջին օրը պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշնեըը:

57 կգ քաշային կարգում Վրեժ Գևորգյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ իտալացի Թոմասո Ֆերեցայի նկատմամբ:

1/8 եզրափակիչում նրա մրցակիցը գերմանացի Հորստ Լեհրն էր, որին հայ ըմբիշը հաղթեց 6։4 հաշվով, քառորդ եզրափակչում Վրեժը 4։2 հաշվով առավելության հասավ չինացի Վեյու Լիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում 2։12 հաշվով զիջեց ճապոնացի Տոշիյա Աբեին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։

65 կգ քաշային կարգում Եվրոպայի Մ23 տարեկանների գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ կորեացի Ինջոն Հվանգի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում 4։10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Կուրբան Շիրաևին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը հասավ եզրափակիչ՝ Թևանյանը հնարավորություն ունի սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 9։1 հաշվով հաղթեց չինացի Ջուն Ժաոյին: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը լիտվացի Պյոտրս Գոլուբևսն էր, որի նկատմամբ Անդրեասյանը առավելության հասավ 15։4 հաշվով։

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Իրանը ներկայացնող Մոհամադսադեղ Ֆիրոզուպրբանդեպին էր, որին Անդրիասյանը պարտվեց 1։6 հաշվով:

Իրանցի ըմբիշը նույնպես պարտվեց, և Անդրիասյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 4։1 հաշվով հաղթելով էստոնացի Էրիկ Ռեյնբոկին: 1/8 եզրափակիչում նա 5։2 հաշվով հաղթեց ղազախ Տելիկ Կաբկենովին: ¼ եզրափակիչում 6։4 հաշվով առավելության հասավ բուլղարացի Օկտայ Հասանի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում 2։3 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Ահմադ Տաշուխաջիևին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում