Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Եթե Արցախը Հայաստան է, ուրեմն Պուտինը Հայաստանում չէ

«Արցախը Հայաստան է, և վերջ»,- օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում մի քանի անգամ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես և կարելի էր սպասել այդ հայտարարությունն ընդունվեց մեծ ոգևորությամբ ու հիացմունքով: Սակայն մի բան է հանրահավաքային ոգևորությունը, բոլորովին այլ բան՝ արտաքին քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը նշանակում է կամ պետք է նշանակի Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության հայեցակարգային, սկզբունքային փոփոխություն: Այդ ելույթին հաջորդած մեկ շաբաթվա ընթացքում, սակայն, իշխանության որևէ ներկայացուցչի կողմից որևէ հոդաբաշխ բացատրություն չտրվեց՝ ինչ նպատակ էր հետապնդում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, ինչ ռազմավարական քայլեր պետք է հետևեն դրան, եթե հետևելու են ընդհանրապես: Մինչդեռ կրկնում ենք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանաձև է, որն արմատապես պետք է փոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

Ընդհանրապես, տասնամյակներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային սխալներից մեկն այն է եղել ու կա, որ ղարաբաղյան հարցը համարվել է այդ քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը, որից բխեցվել են արտաքին քաղաքականության մյուս ուղղությունները: Դա մեծապես խոչընդոտել է աշխարհի հետ հարաբերվելու Հայաստանի հնարավորությունների իրացմանը, աշխարհի հետ մեր կոմունիկացիան ամբողջությամբ կառուցվել է ղարաբաղյան հարցի պրիզմայով՝ շատ երկրների ու կենտրոնների հետ մեր հարաբերությունները հասցնելով փակուղային վիճակի: Իրականում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեզ համար ունենալով համազգային, կենսական նշանակություն, այդ ամենով հանդերձ պետք է լինի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը միայն, սակայն ոչ երբեք գլխավորը, որովհետև գլխավորը լինելով՝ այն Հայաստանին զրկում է մանևրելու, աշխարհի հետ ժամանակի պահանջին համապատասխան հարաբերություններ կառուցելու հնարավորությունից: Արցախի խնդրի՝ արտաքին քաղաքականության գլխավոր հարցը լինելու իրողությունը հանգեցրել է նրան, որ մեր արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ ածանցվում է ղարաբաղյան հարցից, ամբողջությամբ սպասարկում է ղարաբաղյան հարցը:

Եվ այս առումով՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» բանաձևը պետք է և կարող է դառնա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխության աղբյուր ու շարժիչ ուժ: Հայաստանը պետք է կարողանա վարել այնպիսի ճկուն արտաքին քաղաքականություն, աշխարհի երկրների ու միջազգային քաղաքականության կենտրոնների հետ հաստատել այնպիսի հարաբերություններ, որի արդյունքում Հայաստանի, հիմա՝ նաև Ղարաբաղի անվտանգությունը շաղկապվի միջազգային անվտանգությանը և դառնա համաշխարհային անվտանգության համալիրի բաղկացուցիչ: Արցախի խնդիրը, որպես առաջնահերթություն սահմանելով՝ մենք էականորեն նվազեցնում ենք այդ հնարավորությունը՝ ինչ-որ իմաստով դառնալով այդ խնդրի գերին: Արցախի հարցում մեր դիրքավորման փիլիսոփայությունը ևս էականորեն խոչընդոտում է աշխարհի հետ մեր հարաբերությունների հաստատմանը:

Այդ փիլիսոփայության հիմքում, ի թիվս այլ դրույթների, դրված է Ադրբեջանում գործող արևմտյան էներգետիկ նախագծերի թիրախավորման սպառնալիքը:

Առաջին հայացքից բնականոն թվացող այդ մոտեցումն իրականում մեծագույն խոչընդոտ է նույն Արևմուտքի հետ մեր հարաբերությունների տեսանկյունից, քանի որ Արևմուտքը մեզ ընկալում է որպես սեփական էներգետիկ ենթակառուցվածքների սպառնալիք: Այդ սպառնալիքով, սակայն Հայաստանը սպասարկում է ոչ այնքան սեփական անվտանգային շահերը, որքան ռուսական էներգետիկ նախագծերի գոյությունն ու շարունակականությունը: Հայաստանում ընդունված չէ ղարաբաղյան խնդիրը այս պրիզմայով դիտարկելը կամ քննարկելը: Ընդունված չէ, որովհետև այն ուղղակիորեն առնչվում է ռուսական շահերին: Իսկ ռուսական շահերը ինչպես նախկինում, այնպես էլ նոր Հայաստանում համարվում են սրբության սրբոց, դրանք, ըստ էության, տաբու են Հայաստանի իշխանությունների ու քաղաքական ուժերի համար: Հայաստանի նոր իշխանությունը առանց որևէ փոփոխության շարունակում է նախկինների արտաքին քաղաքականությունը, որի հիմքում դրված է ռուսական շահի անվերապահ սպասարկումը: Եվ ի դեպ, հենց ռուսական շահերի տիրույթում է նաև Արցախի հարցը մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ գերակայություն հռչակելը, քանի որ մի կողմից դա Ռուսաստանին հնարավորություն է տալիս այն օգտագործել որպես Հայաստանի նկատմամբ ճնշման մշտական լծակ, մյուս կողմից՝ ի դեմս հայկական սպառնալիքի ապահովում է սեփական էներգետիկ-աշխարհաքաղաքական նախագծերի գոյությունը:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը օր առաջ պետք է ենթարկվի հայեցակարգային վերափոխման: Նոր Հայաստանը, ժողովրդավարական Հայաստանը չի կարող շարունակել նախկին ավտորիտար ռեժիմների վարած արտաքին քաղաքականությունը: Եվ այս հարցում, ի դեպ, Ռուսաստանը որևէ մեղք չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել ցանկացած նման քննարկման ժամանակ:

Ռուսաստանը օբյեկտիվորեն հետապնդում է սեփական շահերը: Բայց նույն Ռուսաստանը վստահաբար հարգելու ու հաշվի է առնելու նաև Հայաստանի շահերը, եթե Հայաստանի իշխանությունը գոնե փորձի պաշտպանել դրանք և այդ շահերի վրա հիմնված օրակարգ առաջ մղել:

Հայաստանում, սակայն, առկա է պաթոլոգիկ վախ ամենայն ռուսականի նկատմամբ: Եվ այդ վախը բազմապատկվում է, երբ որոշումներ կայացնողները մուտք են գործում կառավարական աշխատասենյակներ:

Այդ վախն է սնում ու սնուցում Հայաստանի ռուսահպատակ արտաքին քաղաքականությունը: Որովհետև Պուտինը Հայաստանում ամենուր է ու ամեն օր՝ առաջին հերթին իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, փորձագետների, հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցողների… բոլորի մտքերում ու հոգիներում: Մինչև Պուտինը «չհեռանա» Հայաստանից, մինչև հայկական վերնախավերը չձերբազատվեն պուտինիզմի անբուժելի վախից, Հայաստանը շարունակելու է վարել միագիծ, միավեկտոր արտաքին քաղաքականություն, որը ստորադասում է հայկական շահն ամենայն ռուսականին: Ահա, ուրեմն, մինչև պուտինիզմը չվերանա հայկական քաղաքականությունից, մենք հանրահավաքներում ոգևորվելու ենք «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսներով, իրականում ապրելով «Հայաստանը Ռուսաստան է, և վերջ» իրականության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում