«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նոր սեփականատեր Քիբար Հալվաշին հայտարարել է հեռուստաալիքի վաճառքի մասին: Այս մասին հաղորդվել է ալիքի կայքում:
Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել ավելի քան 24 միլիոն դոլար պարտքերի պատճառով:
Հալվաշին որոշել է, որ ինքը չի կարող ընկերությունը դուրս բերել ֆինանսական խորը ճգնաժամից:
«Դժբախտաբար, իմ ֆինանսական կարողությունը բավարար չէ ընկերությունը խորը ճգնաժամից դուրս բերելու համար: Հետևաբար ես բացահայտ և հրապարակայնորեն ասում եմ, որ պատրաստ եմ զրուցելու ցանկացած շահագրգիռ անձի հետ, ով կգնի «Ռուսթավի -2»-ը», – ասել է Հալվաշին:
Միևնույն ժամանակ, նա Միխայիլ Սաակաշվիլիին անվանել է միակ բացառությունը, ում հետ ինքը չի բանակցելու: