Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Մարտի 1-ի գործով 113 քաղբանտարկյալ պետք է արդարացվեն. ովքեր են նրանք, և ինչ հիմքեր կան

Ինչպես արդեն հայտնի է մի քանի իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ սկսել են նախկինում քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց արդարացման գործընթաց։

Օգոստոսի 7-ին Հայաստանի հելսինկյան ասոցիացիա հ/կ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, Իրավունքի և ազատության կենտրոն հ/կ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը և ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հանդիպում են ունեցան ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Հանդիպման թեման եղել է հենց քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացումը։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՀ դատախազությունը կսկսի Մարտի 1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց, իսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այս հարցում ամեն կերպ կաջակցեն և դատախազությանը կտրամադրեն թեմային վերաբերող՝ իրենց ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվությունը։

Հանդիպմանը մասնակից՝ ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն խաչատրյանը, որը 2008-ին համակարգել է քաղբանտարկյալների ցուցակը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս գործընթացի շրջանակներում խոսք կարող է լինել 100-ից ավել քաղբանտարկյալների մասին: «2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններով պայմանավորված՝ 82 գործ կա, որոնցով անցնում է 113 քաղբանտարկյալ։ Օրինակ՝ Սափեյանների գործով 4 հոգի է դատապարտվել։ Մեկ գործ է եղել, որի շրջանակներում 4 մեղադրյալ է ներգրավված եղել։ Կամ Ալիկ Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը ևս միասին են դատապարտվել։ Դրա համար էլ կա 82 գործ, բայց 113 քաղբանտարկյալ»,- ասաց «Խաչատրյանը՝ հավելելով, որ ներկայումս սկսվող աշխատանքը շատ ծավալուն է, պետք է անհատական բողոքներ կազմել 113 վերաբացման վարույթի մասին։ «Գուցե լինեն նաև մարդիկ, որ հրաժարվեն բողոքներ ներկայացնել, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս 113 թվի մեջ են մտնում այն քաղբանտարկյալները, որոնք մահացել են։ Օրինակ՝ Սմբատ Այվազյանը և այլք։ Ես կարծում եմ, որ այս անձանց գործերը, ինչպես նաև Մյասնիկ Մալխասյանի բողոքները պետք է առաջնահերթ քննել ու որոշում կայացնել»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով, որ գլխավոր դատախազի հետ քննարկել են հարցը, համագործակցության եզրեր կան, և հնարավոր է խորացնել համագործակցությունը, ավելի արդյունավետ դարձնել:

«Մեր մոտեցումները ամբողջապես նույնական են։ Գործընթացը սկսելու համար 3 հիմք տեսանք՝ նոր երևան եկած հանգամանքով բողոքներն են, դատական սխալի հիման վրա եղած բողոքներն են և արդարադատության բուն էությունը խախտող որոշումները և այդ հիմքով բերված բողքները։ Եվ մենք, հավանաբար, առաջնահերթություն կտանք նոր երևան եկած հանգամանքով բողոքներին»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ արդարացման ենթակա քաղբանտարկյալների թվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս համարվում է դատապարտված անձ ծանր հանցագործության մեղադրանքով: «Ես տարբերություն երբեք չեմ դրել քաղբանտարկյալների մեջ։ Ինձ համար տարբերություն չկա գործերի առաջնահերթության մեջ։ Նիկոլ Փաշինյանի գործը կարող է և վերջինը քննվել, քանի որ նա քաղբանտարկյալների ցանկում վերջինն է, և նրա արդարացումը կարող է սիմվոլիկ լինել»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ ներկայումս Վճռաբեկ դատարանում միայն քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի գործն է, որով որոշում կա, և գործը արդեն առաջին ատյանում է քննվում։

Դատախազության կողմից Արամ Բարեղամյանի գործով բողոքն էլ դատական սխալի հիմքով արդեն Վճռաբեկ դատարանի վարույթում է։ Մեկ բողոք էլ Գագիկ Ջհանգիրյանն է ներկայացրել սեփական նախաձեռնությամբ՝ քրեկան դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում