Իրանը հանդես է գալիս Կասպից ծովում գազատարի կառուցման դեմ, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի բնապահպանությանը: Այդ մասին հայտարարել է National Gas Company-ի (Իրան) ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին:
«Կասպից ծովի արևելքից արևմուտք գազատարի կառուցումը կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանի բնապահպանությանը… Իրանը հանդես է գալիս դրա կառուցման դեմ»,- հայտարարել է Նամդարին՝ ելույթ ունենալով Կասպիական տնտեսական համաժողովում:
Նա հիշեցրել է, որ Իրանը հարևաններին առաջարկում է աշխարհի շուկաներին գազի մատակարարման համար օգտվել իր ենթակառուցվածքից՝ գազատարներից և թերմինալներից: