ՀՊՏՀ մի շարք դասախոսներ այսօր հավաքվել էին համալսարանի շենքի առջև և իրենց բողոքի ձայնն էին արտահայտում: Նրանք նշում էին, որ դասախոսների շրջանում անցկացված մրցույթն ապօրինի է, բացի այդ, նրանց մեկնաբանմամբ, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը գրագողություն է: