Եվրահանձնաժողովի ընտրված ղեկավարի, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի Բունդեսվերին հրաժեշտի արարողության ժամանակ ռազմական նվագախումբը կկատարի Scorpions խմբի «Wind of Change» կոմպոզիցիան, հաղորդում է Welt պարբերականը:
Ավանդույթի համաձայն, նախկին նախարարը երեք երաժշտական ստեղծագործություն ընտրելու իրավունք ունի: Ֆոն դեր Լյաենը, բացի Scorpions-ի 1991թ.-ի հիթից (ի դեպ, խումբը ստեղծվել է նրա հայրենի Հանովերում), ցանկություն է հայտնել լսել եվրոպական հիմնը՝ Ode an die Freude («Ձոն ուրախության»)՝ Լյուդվիգ վան Բեթհովենի իններորդ սիմֆոնիայից և Մոցարտի Ave Verum ստեղծագործությունները:
Երեկոյան վերջալույսը բունդեսվերի բարձրագույն ռազմական արարողությունն է, որին մասնակցում են Գերմանիայի կանցլերը և նախագահը: