Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Փոփոխություններ «Արսենալում»․ Մխիթարյանը կկորցնի դիրքը, եթե․․․

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթանակով մեկնարկեց՝ հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասնելով «Նյուքասլի» նկատմամբ: Նախորդ մրցաշրջանի համեմատ լոնդոնյան ակումբում նկատելի են որոշակի փոփոխություններ, որոնք, ըստ կանխատեսումների, կարող են բեկումնային դառնալ: Ամրացնելով պաշտպանությունը՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին թարմություն է հաղորդել առջևի գծին՝ խաղային այս օղակում հնարավորություն տալով երիտասարդ խաղացողներ Նելսոնին և Ուիլոքին: Վերջիններս ընդամենը 19 տարեկան են, սակայն հավակնում են դառնալ հեղինակավոր ակումբի առանցքային ֆիգուրներ:

Որոշակի վերապահումով կարելի է ասել, որ Էմերիի կողմից նրանց հիմնական կազմում վստահելն արդարացված էր: «Արսենալը» խաղաց 4-2-3-1 դասավորությամբ՝ հիմնական ներուժը կենտրոնացնելով դաշտի կենտրոնի վրա: Հյուրերին հաջողվեց վերահսկել գնդակը, ինչը հաղթանակի հիմնական գրավականներից էր: Կարելի է առանձնացնել «Արսենալի» աջ պաշտպան Մայթլենդ-Նայլսին, որի գոլային փոխանցումից հետո Օբամեյանգը խփեց միակ և հաղթական գնդակը: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Մայթլենդ-Նայլսը զգալի առաջընթաց գրանցեց, իսկ երեկ համոզվեցինք, որ այս ֆուտբոլիստը «Արսենալի» առաջատարների շարքում է:
Էմերիին կարծես հաջողվել է լուծել աջ վիգների խնդիրը, չնայած պետք է փաստել, որ Մայթլենդ Նայլսը արժանի փոխարինող չունի: Նույնը կարելի է ասել պաշտպանության ձախ եզրի մասին, որտեղ հանդես է գալիս Մոնրեալը: Վերջինս խաղամակարդակով ակնհայտորեն գերազանցում է այս դիրքի մյուս ֆուտբոլիստներին:

Երեկ խաղաժամանակ չստացավ «Արսենալի» նորեկ Դավիդ Լյուիսը: Այնուամենայնիվ, նրա տեղափոխությունը զգալիորեն կուժեղացնի լոնդոնյան թիմի պաշտպանությունը: Լյուիս-Սոկրատիս պաշտպանական զույգը, կարծում ենք, լուրջ խնդիրներ կստեղծի Պրեմիեր լիգայի մյուս թիմերի համար:

«Արսենալի» հենակետային գոտին փոփոխության չի ենթարկվել: «Նյուքասլի» դեմ այս դիրքում խաղացին Ջական և Գենդուզին, որոնք բարձրության վրա էին:

Անդրադառնանք նաև Հենրիխ Մխիթարյանին, որը Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղում ակտիվ էր, սակայն չցուցադրեց այն խաղը որը սպասում էինք: Ի դեմս Մխիթարյանի, Օբամեյանգի, Ջակայի, Գենդուզիի և Սոկտատիսի՝ Էմերին պահպանել է թիմի կմախքը: Այս ֆուտբոլիստների միջոցով կառուցվում է խաղը, և նրանցից մեկի թերանալու պարագայում խաղային բացերը ցայտուն կլինեն: Առաջին կեսում Մխիթարյանը կորցնում էր դիրքը, իսկ ոչ ճշգրիտ փոխանցումները չափից ավելի շատ էին: Որպես պատճառ կարելի է նշել ենթահարձակվողի դիրքում Ուիլոքի ոչ այնքան վստահ խաղը: Մասնավորապես, աջ եզրում գտնվող հայ ֆուտբոլիստին չէր հաջողվում արդյունավետ համագործակցել 10 համարի գոտում գտնվող ֆուտբոլիստի հետ: Երկրորդ կեսում Մխիթարյանը նախաձեռնությունը իր վրա էր վերցնել, ինչը սրություն հաղորդեց «Արսենալի» գրոհներին: Whoscored պարբերականի վարկածով՝ Մխիթարյանը հյուրերի կազմում արժանացել է ամենացածր՝ 6․4 գնահատականի: Կարծում ենք՝ դրա գլխավոր պատճառը մեր ֆուտբոլիստի կողմից իրական գոլային պահը չօգտագործելն է: Վստահ ենք՝ եթե տվյալ դրվագում Մխիթարյանը չվրիպեր, ապա նա կլիներ լավագույնների շարքում, եթե ոչ լավագույնը: Ամեն դեպքում, մրցաշրջանի մեկնարկին Մխիթարյանը պետք է բարելավի խաղը, քանզի թիմում մեծացել է մրցակցությունը, և մի քանի ոչ այնքան հաջող հանդիպումների պարագայում հայ ֆուտբոլիտը կարող է կորցնել տեղը մեկնարկային կազմում:

Մխիթարյանին փոխարինած Մարտինելլին 18 տարեկան է և, մասնագետների կարծիքով, կարող է եղանակ ստեղծել «Արսենալում»: Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ Էմերին նրան հաճախ է հնարավորություն տվել դրսևորվելու, և նա կարծես արժանացել է իսպանացի մասնագետի վստահությանը: Կարճ ասած՝ այսօր «Արսենալում» կան 3-4 երիտասարդ կադրեր, որոնք հիմնական կազմի համար պայքարում լուրջ մրցակից են թե՛ Մխիթարյանի, թե՛ մյուս փորձառու ֆուտբոլիստների համար: Խաղից հետո Էմերին նշել է, որ չնայած առկա խնդիրներին՝ իրենց հաջողվել է ցուցադրել գրագետ ֆուտբոլ և արժանիորեն 3 միավոր վաստակել:
«Կային բացթողումներ, որոնք ամենևին ցանկալի չէին: Հուսով եմ՝ դրանք չեն լինի առաջիկա հանդիպումներում: Ինչ վերաբերում է Դավիդ Լյուիսին, ապա նա ֆիզիկապես պատրաստ է, սակայն լիարժեք կերպով չի մարզվել մեր թիմի հետ: Նա ընդամենը մեկ ամբողջական մարզում է անցկացրել «Արսենալում»: Դա է պատճառը, որ նա այսօր դուրս չեկավ խաղադաշտ: Հաջորդ հանդիպումը լուրջ քննություն կլինի մեզ համար, և հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք այն»,- ասել է Էմերին:

Հաջորդ հանդիպումը լոնդոնյան ակումբը անց է կացնելու օգոստոսի 17-ին՝ «Էմեիրեյթս» մարզադաշտում մրցելով «Բարնլիի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում