Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Վանեցյանի ուշագրավ, բայց կիսատ պատասխանը

Չափազանց հետաքրքիր երկխոսություն է ծավալվել լրագրող Լևոն Բարսեղյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջև։ Ավելի շուտ՝ Բարսեղյանի հարցերին Վանեցյանի հանձնարարությամբ և գիտությամբ պատասխանել է վերջինիս օգնականը՝ Վահագն Բոյաջյանը։

Չխորանալով մանրամասների մեջ՝ նշենք, որ դիսկուրսը վերաբերում է Հայաստանի խորհրդային անցյալին և մասնավորապես առանձնացնենք դրա երկու առանցքային հարցադրումները․ արդյոք ՀՀ ԱԱԾ-ն համարվո՞ւմ է խորհրդային НКВД-ի և КГБ-ի իրավահաջորդը, ինչպես նաև՝ արդյոք Հայաստանի խորհրդայնացումը դիտարկվո՞ւմ է որպես անեքսիա, թե՞ ոչ։

Իհարկե, վերոհիշյալ հարցադրումների մեջ արտասովոր ոչինչ չկա։ Անկախությունից ի վեր դրանք անընդհատ շրջանառվել ու սուր քննարկումների պատճառ են դարձել։ Արտասովորը, մի կողմից, ԱԱԾ-ի պատասխանն է, իսկ մյուս կողմից էլ այդ փակ կառույցի՝ դիսկուրսի և բանավեճի մեջ մտնելու պատրաստակամությունը։ Սա Հայաստանի պատմության մեջ իսկապես աննախադեպ ու բացառիկ երևույթ է, քանի որ ԱԱԾ տնօրենի և քաղաքացու միջև համանման հրապարակային ու բաց շփումներ երբևէ չեն եղել։

Մոտեցումն այս ողջունելի է և հարգանքի արժանի, չափազանց կարևոր է, երբ հատուկ ծառայությունները վերաձևակերպում են իրենց գործունեության փիլիսոփայությունը՝ պատժիչ մահակից փոխակերպվելով երկխոսության կողմի։

Իսկ հիմա խոսենք ԱԱԾ տնօրենի պատասխանի մասին, որը պակաս ուշագրավ չէ, քան հենց երկխոսությունը։ Մասնավորապես, դրանում ասված է, որ ԱԱԾ-ն իրեն չի համարում խորհրդային НКВД-ի և КГБ-ի իրավահաջորդը, և այդ կարգավիճակում դիտարկվում է 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետությունում ստեղծված ՀՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունքը։ Ավելին՝ ՀՀ ԱԱԾ-ն դատապարտում է խորհրդային շրջանի բռնաճնշումներն ու հերքում իրենց օրգանական կապը ստալինյան դահիճների և գուլագների հետ։ Մոտեցումն այս բացատրվում է այն բնական խզմամբ, որն արձանագրվել է Հայաստանի խորհրդայնացման հետևանքով։ Այսինքն՝ կառույցի գործունեությունը ընդհատվել է Հանրապետության անկումից հետո և վերականգվել միայն անկախության հռչակմանը զուգընթաց։

Իհարկե, սրանք չափազանց կարևոր պատասխաններ են՝ ինքնիշխան և անկախ պետության արժեքային բովանդակությանը համահունչ, բայց, այնուամենայնիվ, միտքը ամբողջական չէ, քանի որ ԱԱԾ տնօրենը չի հստակեցնում իր դիրքորոշումը Հայաստանի խորհրդայնացման փաստի առթիվ։

Արդյոք դա բռնազավթո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե НКВД-ի և КГБ վերաբերյալ կա հստակ դիրքորոշում, իսկ անկախության կորստի փաստը որևէ գնահատականի չի արժանանում, ապա միտքն անավարտ է ու որոշ իմաստով նաև անտրամաբանական։ Բայց հանուն արդարության պետք է նկատենք, որ այս հարցադրման հասցեատերը ԱԱԾ-ն չէ և չի էլ կարող լինել։ Վանեցյանը կարող է խոսել միայն իր ղեկավարած կառույցի անունից, բայց ոչ երբեք՝ ամբողջ հանրապետության։

Այսինքն՝ ԱԱԾ տնօրենի մտքի խզվածությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անորոշ և ոչ հստակ դիրքորոշմամբ։ Մինչ օրս պարզ չէ, թե պաշտոնական Երևանն ինչպիսի վերաբերմունք ունի ստալինիզմի, ամբողջատիրության, անհատի պաշտամունքի, բռնաճնշումների, գուլագների և անմեղ բռնադատվածների նկատմամբ։ Հստակ չէ նաև դիրքորոշումը անկախության կորստի և խորհրդայանցման փաստի առթիվ։ Արդյոք դա բռնազավթո՞ւմ էր, թե՞ պարզապես հեղափոխական ճանապարհով իշխանության փոփոխություն։ Քանի դեռ պաշտոնական Երևանը չի խոսել այս խնդիրների մասին՝ ԱԱԾ-ի և մյուս պետական ինստիտուտների դիրքորոշումները շարունակելու են մնալ թերի ու ոչ ամբողջական։

Խնդիրն այն է, որ Հայաստանի մոտեցումն այս հարցում ջայլամային է ու խուսափողական։ Քաղաքական ղեկավարությունը, նեղ շահախնդրությունից և կոմպլեքսներից ելնելով, վախենում է առերեսվել պատմական անցյալի հետ։ Իբրև թե առերեսումը, ըստ էության, չի ընկալվի Մոսկվայի կողմից և կդիտարկվի որպես հակառուսականության դրսևորում։

Իհարկե պարզ չէ, թե վախերի ու կոմպլեքսների մեջ խճճված Հայաստանը դեռ որքան կարող է առաջ շարժվել, բայց մի բան ակնհայտ է․ անցյալի նկատմամբ անսկզբունք հայացքն առկախում ու կազմաքանդում է ներկայի ու ապագայի արժեքային միջավայրը՝ արգելակելով գաղափարական հասունության ու զարգացման ցանկացած փորձ։

Հայաստանը՝ որպես պետություն, պետք է ուժ գտնի և քաղաքական գնահատական տա ստալինիզմին ու ամբողջատիրությանը՝ դատապարտելով այդ հակամարդկային և հրեշավոր դրսևորումները։ Պաշտոնական Երևանը պետք է կարողանա առերեսվել իր պատմության հետ՝ առանց վախերի ու լղոզված ձևակերպումների, քանի որ առանց առերեսման պատմությունն ընդամենը տարտամ անցյալականություն է։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է խոստովանի, որ անցյալ դարասկզբին Հանրապետությունը անեքսիայի է ենթարկվել, և դրանից ելնելով՝ երրորդ հանրապետությունը առաջինի իրավահաջորդն է։

Բայց տրամաբանական մոտեցումն այս չպետք է փոխակերպվի կույր ատելության և անտագոնիզմի, որի շարունակությունը խորհրդային անցյալի անթույլատրելի հերքումն ու մերժումն է։ Ընդհակառակը՝ մենք պետք է խոստովանենք, որ դա նույնպես մեր պատմությունն է, բազմաթիվ անցյալներից մեկը, մեր պատմական ընթացքի էական բաղադրիչն ու տրամաբանական շղթայի կարևոր միավորը, առանց որի հայկականություն կոչվածը կիսատ է ու անավարտ։

Ընդհանրապես, մերժումի և հերքումի ճանապարհով ընթացքը մշտապես հանգեցնում է լրջագույն խնդիրների՝ հատկապես երբ այդ հերքումն ու մերժումը վերաբերում են պատմությանը։ Այսինքն` այդ ընկալումների համաձայն պետք է կտրել, ոչնչացնել, ինչու չէ, նաև դեմոնիզացնել հայոց պատմության բաղկացուցիչ մասնիկներից մեկը։ Ընդհանուրից առանձնացնել և ռետինով ջնջել խճանկարի մի հատվածը, որը հավաքվել է ընդհանուր տրամաբանությամբ։ Արհեստական միջամտությամբ ընդհատել պատմական ընթացքի օրինաչափությունը և այդպես շարունակ։

Իրականում մեր խնդիրը ոչ թե հերքումը պետք է լինի, այլ՝ հաշտեցումը, ոչ թե միասնությունը, այլ ներդաշնակությունը։ Եթե քաղաքակրթական տեսանկյունից մենք ուզում ենք ապագայի համար սաղմեր տեղադրել, հիմքեր ամրացնել, ապա պետք է առաջին հերթին հաշտեցնենք քաղաքակրթական անցյալը։

Այսինքն՝ քաղաքական գնահատականից զատ մենք պետք է քայլեր ձեռնարկենք պատմական հաշտեցման համար։ Դաշնակցական, խորհդային և արդի Հայաստանները պետք է հաշտեցվեն և տեղավորվեն նույն հարթության մեջ՝ որպես ամբողջական մարմնի առանձին մասնիկներ՝ անխառն ու անշփոթ։

Առերեսում-քաղաքական գնահատական-հաշտեցում․ ահա սա է անցյալի, ներկայի և ապագայի տրամախոսության փիլիսոփայությունը, որտեղ արժևորումն ու դատապարտումը փոխլրացնող են ու միևնույն հայացքից սաղմնավորված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում