«Մամուլի հետ սուրճ» հաղորդման օգոստոսի 12-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ մեդիայի խնդիրներին, նշեց՝ այն իշխանությունը, որն ունի լեգիտիմություն, կարիք չունի քաղաքական պատվերներ իջեցնել.«Այս դեպքում շարունակում է լինել միակողմանի քաղաքական պատվեր, բայց իշխանության կողմից հակընդդեմ պատվերներ չեն լինում։Մենք ապրում ենք չափազանց փոքր երկրում, այդ քաղաքական պատվերի առկայությունն անհնար է թաքցնել»։
Ըստ պատգամավորի՝ մենք այժմ մեդիայում տեսնում ենք զուտ բամբասանքներ, քննադատության փաստացի բազան նվազ է.«Մնում է կպնել մանրուքներից, որպեսզի քաղաքական պատվեր կատարելը հնարավոր լինի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում