Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ովքեր են կառավարում Նիկոլ Փաշինյանին

Հրապարակվել է այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Ցանկում նույն անուններն են, ինչ նախկինում՝ խոշոր սեփականատերերի, մոնոլոպոլ դիրք ունեցողների, օլիգարխիկ կանոններով աշխատողների ընկերություններ: Հայաստանի տնտեսության հիմքը, առանցքը շարունակում է կազմել օլիգարխիան: Այն նախիկնում առավելապես ստվերում էր, մասամբ օրինական դաշտում, այսօր՝ օրինական դաշտում է, գուցե ընդհանրապես ստվերից դուրս: Խնդիրը, սակայն, օլիգարխիայյի՝ ստվերային կամ օրինական դաշտում գործելը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Կարող է թյուր կարծիք լինել, որ անգամ դրական է օլիգարխիայի՝ օրինական դաշտ տեղափոխվելը, իշխանությունը դա կարող է ներկայացնել նաև որպես սեփական հաջողություն: Սակայն դա թյուրըմբռնում է, քանի որ օլիգարխիան իր բնույթով ու գործառութային նշանակությամբ շատ ավելին է, քան ընդամենը խոշոր կապիտալը, ինչպես կրկին կարող է թվալ առաջին հայացքից: Օլիգարխիան այն տնտեսաքաղաքական համակարգի հիմնական, առանցքային բաղակացուցիչն է, որի վրա հիմնվել են Հայաստանի նախորդ երկու իշխանությունները ավելի քան քսան տարի: Օլիգարխիան, սերտաճած լինելով պետությանն ու միևնույն ժամանակ քրեական աշխարհին, սպասարկել է այդ իշխանությունների գոյությունն ու վերարտադրությունը: Իշխանություններն էլ, իրենց հերթին, սպասարկել են օլիգարխիայյի մոնոպոլ շահերը: Առանց օլիգարխիայի չէր կարող գոյություն ունենալ քոչարյանասարգսյանական իշխանությունը: Իր հերթին, չէր կարող օլիգարխիան այնպիսի դեր ու գործառութային նշանակություն ստանալ, որպիսին ուներ և ունի, եթե այդ իշխանությունները չսպասարկեին օլիգարխիային: Դա օրգանական, դիալեկտիկական կապ էր, որն անդառնալի հետևանքներ է ունեցել Հայաստանի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական համակարգերի վրա:

Այսպիսով, նախորդ ռեժիմները բաղկացած են եղել քաղաքական շերտից՝ ի դեմս իշխող քաղաքական ուժերի, և տնտեսական բազիսից՝ ի դեմս օլիգարխիայի: Թավշյա հեղափոխությամբ հեռացվել է իշխանության քաղաքական շերտը, այսբերգի ընդամենը երևացող մասը, գագաթը: Այդ իշխանության օրգանական մյուս բաղադրիչը՝ օլիգարխիան շարունակում է անարգել գործել և բարգավաճել: Հետևաբար, գնահատականները, որ Հայաստանում թավշյա հեղափոխությամբ իշխանություն է փոխվել, տեղին են միայն մակերեսային ընկալման պարագայում: Թավշյա հեղափոխությամբ, կրկնում ենք, փոխվել է միայն նախորդ իշխանության քաղաքական՝ եթե կուզեք, ցուցափեղկային հատվածը: Անցած մեկուկես տարվա ընթացում նոր իշխանությունը ոչ միայն որևէ համակարգային քայլ չի արել տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը վերացնելու, փոխելու համար, այլև հաշտ ու խաղաղ գոյակցում է նույն օլիգարխիայի հետ: Ընդ որում՝ իշխանության, Նիկոլ Փաշինյանի մեջ կարող է թյուր տպավորություն կամ զգացողություն լինել, թե նախկին օլիգարխներն այսօր «իրենն են»: Սակայն դա ամենևին այդպես չէ: Եթե իհարկե, Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ դառնալ օլիգարխիայի շահերի սպասարկողը: Խնդիրն այն է, որ օլիգարխիայի տրամաբանությամբ այն կարող է գործել և զարգանալ միայն այն պայմաններում, երբ առկա է իր շահերը սպասարկող իշխանություն: Կա՛մ օլիօգարխիան՝ որպես համակարգ, պետք է վերանա, կա՛մ ժամանակի ընթացքում գործող իշխանությունը պետք է սկսի սպասարկել օլիգարխիայի շահերը:

Առաջինի ուղղությամբ մենք որևէ քայլ չենք տեսնում: հետևաբար չպետք է բացառել, որ ժամանակի ընթացքում իշխանությունը կարող է դառնալ օլիգարխիայի շահերի սպասարկուն: Եթե իհարկե, արդեն չի դարձել: Խնդիրն այն է, որ, այսպես թե այնպես, գործող իշխանությունը կախված է նույն օլիգարխիայից, որովհետև օլիգարխիան տնտեսության մեջ ունի այնպիսի դերակատարում, որ ժամերի ընթացքում կարող է իրավիճակ փոխել: Այդ առումով կարելի է ասել, որ օլիգարխիան այսօր էլ ազդում է իշխանության կայացրած որոշումների վրա: Առնվազն այնքանով, որ իշխանությունը հենց օլիգարխիայի դեմ որևէ քայլ կատարելիս մտածում-զգուշանում է հնարավոր սաբոտաժներից: Եվ քանի դեռ չեն փոխվել Հայաստանի տնտեսության համամասնություննները, քանի դեռ քայլեր չեն ձեռնարկվել երկրի տնտեսական մոդելի փոփոխության, որպես դրա հետևանք՝ օլիգարխիայի վերացման համար, իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը շարունակելու են ապրել այդ վախի՝ օլիգարխիայից ունեցած վախի պայմաններում՝ արտաքուստ ցույց տալով, թե իրենք են տնօրինում նրանց: Իրականում անուղղակիորեն հենց օլիգարխիան է կառավարում իշխանությանը՝ շարունակելով տնտեսական կյանքում ունեցած իր դերակատարումը:

Օլիգարխիան ժամանակի ընթացում կա՛մ ստիպելու է իշխանությանը՝ ամբողջությամբ ծառայել իրեն, կա՛մ գտնելու է իշխանությունը փոխելու ճանապարհներ, իրեն սպասարկու իշխանություն ունենալու եղանակներ: Այդ առումով նախկին համակարգի և օլիգարխիայի շահերը նույնական են: Իսկ դա նշանակում է, որ օլիգարխիայի գոյության ամեն օր մեծացնում է նախկին համակարգի միջոցով իշխանության դեմ գործողությունների, վերջնարդյունքում՝ իշխանափոխության հավանականությունը: Օլիգարխիան հին Հայաստանի ամենամեծ ու առանցքային մնացուկն է, որն ամեն ինչ անում և անելու է անցյալը վերադարձնելու համար: Նիկոլ Փաշինյանը տնտեսական վարվող անդեմ քաղաքականությամբ միայն նպաստում է դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում