Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Իշխան Զաքարյանը տապալել է Համահայկական խաղերը․ քրեաօլիգարխիայի սադրա՞նք, թե՞ անճարակություն

«Համահայկական խաղերը՝ դրանց 20-ամյակին, խայտառակ ցածր մակարդակով են կազմակերպված: Խմբեր կան, որոնց նրանց հետ աշխատող կամավորները հազիվ են համոզում, որ վաղաժամ, խաղերի կեսից չլքեն Հայաստանը: Մարդիկ իրենց հաշվին հասել են հայրենիք, իրենց հաշվին հոգում են իրենց գիշերակացը, բայց կազմակերպիչները չեն կարողանում անգամ տարրական պայմաններն ապահովել խաղերի բնականոն ընթացքի համար: Թիմերին կցված չեն ավտոբուսներ, իսկ այստեղից-այնտեղից պարտադիր ուշացումով իրենց հասնող տարբեր ավտոբուսները պարբերաբար տեղ չեն էլ հասնում: Պատճառաբանությունը՝ «փչացել են»: Կազմակերպիչները խոստանում են տեղափոխումներն ապահովել տաքսիներով, բայց դա էլ հիմնականում չեն անում: Ու թիմերի մարզիչները, երկար սպասելուց հետո, դա էլ են իրենք կազմակերպում ու կրկին՝ սեփական միջոցներով… Խաղերի սփյուռքահայ մասնակիցների զգալի մասը խիստ դժգոհ է նաև գիշերակացի օբյեկտների պայմաններից, որոնք իրենց համար նախապես ամրագրել էին ՀԽ կազմակերպիչները: Եվ սա այն դեպքում, որ, կրկնում եմ, ծախսերը հոգում են իրենք՝ մասնակիցները»,- սա հատված է հայտնի հասարակական գործիչ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումից։

Խուրշուդյանը միակը չէ, որ այս օրերին խոսում է այն խայտառակության մասին, որն ուղեկցում է Համահայկական խաղերին, որոնք, լինելով հոբելյանական, ունեին հատուկ խորհուրդ ու պետք է խորհրդանշեին համազգային միասնության խոհուրդը։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայնակ բռնապետություն չեն ստեղծել, նրանց այս գործում օժանդակել են բազմաթիվ մարդիկ՝ դրա դիմաց ստանալով արտոնություններ, թալանի ինդուլգենցիա։ Այդ «կարկառուների» շարքում նշանային դեմք է Իշխան Զաքարյանը, որը նաև քաղաքական «քամելեոնի» հատկություն ունի ու, թերևս, կփորձի «լեզու գտնել» նաև նորերի հետ, եթե Հայաստանում ու Սփյուռքում նրա դեմ մեծ շարժում չծավալվի։ Այս խորագրով «Առաջին լրատվական»-ը հունիս ամսին ակցիա իրականացրեց խաղերի կազմակերպիչ Իշխան Զաքարյանի դեմ՝ ընդվզելով այն փաստի դեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կոռումպացված ռեժիմների «աչքի լույս» այս պաշտոնյան ընդունելության արժանացավ հեղափոխական կառավարության առաջին դեմքերի մոտ՝ փաստորեն կարողանալով «լեզու գտնել» նաև նորերի հետ։

Մեր բողոքի ձայնը մնաց անլսելի՝ չնայած այն հանգամանքին, որ մի քանի հրապարակումներով ներկայացրինք Իշխան Զաքարյանի կոռուպցիոն անցյալը, բացահայտեցինք, որ նա Ռոբերտ Քոչարյանի «աչքն ու ականջն» է հեղափոխական Հայաստանում՝ հանդիսանալով հակահեղափոխական «պուտչի» հիմնական կազմակերպիչներից մեկն անցած տարվա հոկտեմբերի 2-ին, երբ նախորդ խորհրդարանն ակնհայտ մարտահրավեր նետեց հեղափոխությանը։

Անհասկանալի է, թե ինչու պետությունը նման պատվի արժանացրեց Իշխան Զաքարյանին՝ փաստորեն կոմպրոմիսի գնալով քրեաօլիգարխիայի հետ։ Իհարկե, ֆորմալ առումով՝ Համահայկական խաղերի կազմակերպման պատասխանատուն է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ օրերս դարձյալ վերընտրվել է Իշխան Զաքարյանը, սակայն հյուրերի և մասնակիցների մեջ տպավորություն է ձևավորվել, որ կազմակերպիչը Հայաստանի Հանրապետությունն է: Նման տպավորությունը բնական է, որովհետև Ստեփանակերտում խաղերի մեկնարկն ազդարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «մեծահոգաբար» թույլ տալով, որ քրեաօլիգարխիայի այս «վեցնոցը» բոլոր լուսանկարներում հայտնվի իր թիկունքում։

Ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի, որ քրեաօլիգարխիան դիմել է սադրանքի ու միտումնավոր է փաստացի տապալել Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպումը՝ աշխարհասփյուռ հայության աչքերում արժեզրկելով հեղափոխությանն ու նրա առաջնորդին։ Նման սադրանքներն ու սաբոտաժը նախկին համակարգին բնորոշ ձեռագիր են։ Մյուս կողմից՝ Իշխանն «անհավես» է բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ փող աշխատել, ավելի շուտ՝ «փող քերել»։ Այլ խոսքով՝ այս պարոնի կազմակերպչական «ունակություննները» կորան, երբ խաղերի կազմակերպչական գործընթացից հանվեց կոռուպցիոն բաղադրիչը։

Ինչն էլ լինի պատճառը՝ Համահայկական այս խաղերը խայտառակ վատ են կազմակերպված, ինչի համար պետությունը, իշխանությունները պարտավոր են ներողություն խնդրել մեր սփյուռքահայ եղբայրներից ու քույրերից։ Սա այն գինն է, որ հեղափոխության թիմը վճարելու է՝ Իշխան Զաքարյանին հանդուրժելու համար։ Եվ ամենակարևորը՝ բարձր մակարդակով պետք է հայտարարվի, որ այսուհետ Զաքարյանն ու նրա կազմակերպությունը կապ չեն ունենալու Համահայկական խաղերի հետ, ու դրանց կազմակերպումն իրականացվելու է պետության կողմից։ Սա միակ հնարավորությունն է՝ խաղերի հեղինակությունը փրկելու և հաջորդ անգամ Սփյուռքի ամբողջական մասնակցությունն ապահովելու համար։

Իսկ Իշխան Զաքարյանն այսուհետ ընդունելության պետք է արժանանա ոչ թե կառավարության բարձր կաբինետներում, այլ պետական ուրիշ մարմինններում, որոնք կոնկրետ հանձնառություն ունեն՝ բացահայտել անցյալում կատարված հանցագործությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում