ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Սքոթ Քելին, որը մեկ տարի եղել է ՄՏԿ-ում, հայտարարել է, որ տիեզերագնացների առավելագույն աշխատավարձը տարեկան շուրջ 155 հազար դոլար է կազմում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները կարող են հավակնել GS-15 դաշնային ծառայողների կարգավիճակին, ինչը զինվորականների շրջանում հավասարազոր է գնդապետի կամ ռազմածովային ճակատի կապիտանի կոչման։
Նախկին տիեզերագնացի խոսքով՝ այդ դեպքում կարելի է վաստակել նշված գումարը, որն ամսական 13 հազար դոլար աշխատավարձ է ենթադրում։
Քելին ընդգծել է, որ տիեզերագնացներին վճարում են նաև, հիվանդության պատճառով արձակուրդի համար, ապահովագրությունը և հանգիստը։