ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը․
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
««Կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը:
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ Բերդի բազմագործառութային պետական քոլեջ:
Շուտով պատրաստ կլինի քոլեջի մասնաշենքերից մեկի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որից հետո կհայտարարվի մրցույթ: Շենքը պատրաստ լինելուն պես Տավուշ տեքստիլը պատրաստվում է մասնագիտական սարքավորումներ տրամադրել և համատեղ մասնագետներ պատրաստել ընկերության համար: Սահմանամերձ բնակավայրերում որակյալ կրթությունը կարևոր է ու առաջնահերթ»:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157483978788501