Friday, 19 04 2024
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»

Լուծում կարելի է գտնել, եթե հարցին նայենք ԼՂ-ի ժողովուրդների ինքնիշխանության և իրավունքների տեսանկյունից․ Ջոն Հերբսթ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ բարեփոխումներ է ուզում իրականացնել Հայաստանում և նա արդեն իսկ որոշ քայլեր արել է այս ուղղությամբ, բայց նա շատ կոշտ, ես կասեի՝ պահպանողական դիրք է բռնել Լեռնային Ղարաբաղի հարցում», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ամերիկացի նախկին դիվանագետ, Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն Ջոն Հերբսթը՝ մեկնաբանելով  Փաշինյանի հայտնի ելույթը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում և մասնավորապես «Արցախը Հայաստան է և վե՛րջ» արտահայտությունը։

Հերբսթի կարծիքով՝ Փաշինյանի այս խոսքերը լիովին համապատասխանում են իր այդ կոշտ դիրքորոշմանը։ Իսկ ինչ վերաբերում է Բաքվի կոշտ արձագանքին՝ Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանն ասում է, որ նման խիստ արձագանքը Ադրբեջանի կողմից անսպասելի չէր, և վստահաբար Հայաստանի վարչապետն էլ նման արձագանք էր սպասում․ «Նա գիտեր, որ Ադրբեջանին դուր չի գա նման հայտարարությունը։ Եվ այս իմաստով պարոն Փաշինյանը, կարծես, շատ պահպանողական ղեկավար է»։

Պատասխանելով Ադրբեջանի արտգործնախարարության այս հայտարարությանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարությամբ, նախ, կոռեկտության և քաղաքավարության կոչ էր արել ադրբեջանական կողմին՝ դատապարտելով անձնական բնույթի հարձակումները Հայաստանի վարչապետի հասցեին, ու ավելացրել՝ Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել ՀՀ վարչապետի ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է  Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։

«ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հետեւողականորեն չեն կարողացել փոխադարձել իրենց պատրաստակամությունը և կարողությունը՝ հասնելու բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման:

Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում», –  նշված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Այլ խոսքերով՝ Փաշինյանի հայտարարությունները ներքին լսարանի համար էին, և նա պահպանում է իր հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ու հավատարիմ է իր կողմից հնչեցված դիրքորոշմանը։ Այնուամենայնիվ, Ստեփանակերտի ելույթը լայն արձագանք է ստացել մամուլում ու տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվել, և այս իմաստով հետաքրքիր է պարզել՝ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի վերաձևակերպված խոսքերը և «Միացում»-ի կոչերը Ստեփանակերտում ինչպե՞ս կընկալեն աշխարհում և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների մայրաքաղաքներում։

Ջոն Հերբսթը հասկանում է, որ Փաշինյանի հայտարարությունը ներքին լսարանի համար է արվել, բայց նաև չի բացառում, որ այն որոշ ազդեցություն ունենա Ղարաբաղի հարցում հայկական կողմի միջազգային ընկալումների վրա։

Այս համատեքստում անդրադառնալով Միացյալ Նահանգների դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ վաշինգտոնյան հեղինակավոր կենտրոնի Եվրասիա բաժնի ղեկավարն արձանագրում է, որ այն միանշանակ չէ, որովհետև Վաշինգտոնը մի կողմից հայտարարել է, որ ճանաչում է նախկին խորհրդային հանրապետությունների տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ադրբեջանը, բայց մյուս կողմից ճանաչում է մեծ թվով հայերի գոյությունը Լեռնային Ղարաբաղում։

«Ձեր խնդիրն այն է, որ երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը ներառում էր Լեռնային Ղարաբաղը», – նշեց Հերբսթը՝ իր կարծիքը հայտնելով նաև Փաշինյանի ելույթից հետո Հայաստանում էլ ավելի ակտիվացած այն դիսկուրսի վերաբերյալ, թե այս նոր կառավարության օրոք և նոր իրողություններում ի՞նչ քաղաքականություն պիտի վարի հայկական կողմը դիվանագիտական ճակատում՝ շարունակի հետամուտ լինել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի և անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը, թե՞ վերադառնա վերամիավորման ռազմավարությանը, որի մասին Հայաստանի վարչապետն ակնարկեց Ստեփանակերտի ելույթի ընթացքում:

«Կարծում եմ, որ Հայաստանը, դժբախտաբար, մեկուսացրել է իրեն վերջին 30 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հետ կապված իր համառ դիրքորոշման պատճառով: Այս դիրքորոշումն ակնհայտորեն բարդացրել է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի և շատ կարևոր ու զորեղ հարևանի՝ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը: Հայաստանն ուներ նախագահ, որն աշխատում էր այս խնդիրների կարգավորման ուղղությամբ, բայց նա ժողովրդական աջակցություն չստացավ իր այդ ջանքերի համար: Ինչպես հավանաբար կռահեցիք՝ նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Գուցե դուք դրական ակնկալիքներ և դրական կարծիք ունեք Փաշինյանի ներքին քաղաքականության և ներքին բարեփոխումների վերաբերյալ, բայց համոզված չեմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում կոշտ դիրքորոշում որդեգրելը լավագույն տարբերակն է Հայաստանի համար», – կարծում է Ջոն Հերբսթը:

Այդ դեպքում ո՞րն է Հայաստանի համար լավագույն տարբերակը կամ քաղաքականությունը:

Հարցին ի պատասխան Ջոն Հերբսթն ասաց. «Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պիտի լուծվի ոչ թե Երևանի կամ Բաքվի միակողմանի հայտարարություններով, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով»:

Բայց ինչպե՞ս հասնել փոխզիջումային լուծման, եթե երկու կողմերն էլ կոշտ ու անզիջում դիրք են բռնել այս հարցում. հայկական կողմն ասում է, որ Արցախը Հայաստան է, ադրբեջանական կողմը պնդում է, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է»:

«Եթե երկու կողմերն էլ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղն իրենց տարածքն է, ապա դա լուրջ խնդիր է, որը դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող է լուծվել: Բայց եթե հարցին նայենք Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների ինքնիշխանության և իրավունքների տեսանկյունից, ապա լուծում կարելի է գտնել»:

Փաշինյանի վերջին հայտարարության ու Արցախի կարգավիճակի հետ կապված հարցի մասին իր կարծիքը հայտնել էր նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պիտի որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով:

Ամերիկացի փորձագետ Ջոն Հերբսթը համամիտ է այս տեսակետին. «Վերջնական որոշումը պետք է կայացնեն Բաքուն ու Երևանը բանակցությունների միջոցով: Բոլորն էլ գիտեն, որ ընթանում են բանակցություններ, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և այլ երկրներ մասնակցում են բանակցային պրոցեսին՝ օգնելու, որպեսզի դա տեղի ունենա: Անշուշտ, ակնհայտ է, որ այս գործընթացը վերջին 25-30 տարիներին շատ հաջողակ չի եղել, բայց ամեն դեպքում լավ է, որ խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը պահպանվում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում