Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հիասթափվել է երկրի քաղաքական գործիչներից, որոնք չեն կարողանում գործել Brexit-ի պայմաններում:
«Նորին մեծությունն իր վրդովմունքն ու հիասթափությունն է հայտնել մեր քաղաքական ղեկավարության գործունեությունից, և այդ հիասթափությունը միայն կաճի»,- միապետի անանուն օգնականի խոսքերը փոխանցում է Daily Mail-ը:
Աղբյուրները նաև ենթադրում են, որ թագուհին կարող է միջամտել իրավիճակին Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու նախօրեին:
Ինչպես ավելի վաղ գրել էր News.ru-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է հոկտեմբերի 31-ին «կոշտ» Brexit անցկացնել և հրաժարական չի տա, նույնիսկ եթե նրան անվստահության քվե հայտնվի: