Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կասկածում են քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևի քրեական գործով կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնել է հանրապետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաստաբանի խոսքով՝ իրավապահ մարմինները Աթամբաևին տեղեկացրել են այս գործով նրան կասկածելու մասին:
Նշվում է, որ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևը 2013-ին բանտից ապօրինի ազատվել է առողջական խնդիրների պատրվակով: Հետագայում նա լքել է հանրապետությունը: 2018-ին Ղրղզստանում հետաքննություն սկսվեց նրա ապօրինի ազատման կապակցությամբ:
Նշվում է, որ Աթամբաևը կասկածվում է օրենքի խախտմանը մասնակցելու մեջ, այդ թվում ՝ Բաթուկաևի գործով: