Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

2050 թվականին Հայաստանը ունենալու է մոտ 3 միլիոն բնակչություն. 5 միլիոնի մասին վարչապետի հայտարարությունը երազանք է

Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին հրավիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակները, որտեղ անդրադարձ կար նաև ժողովրդագրությանը։ «Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2․5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը»,- ընդգծել է Փաշինյանը։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի դիտարկումներին 2050 թվականին 5 միլիոն բնակչություն ունենալու մասին, նկատեց, որ դա պարզապես կառավարության տեսլականն է, երազանքը՝ չհիմնված կոնկրետ թվերի ու հաշվարկների վրա։ «Այս հարցը մենք քննարկել ենք և՛ վարչապետի հետ, և՛ կոմիտեի հետ, և՛ ժողովրդագրության հարցերի բարելավման կոմիտեի հետ, բայց երբ մենք նայում ենք ՄԱԿ-ի վերջին կանխատեսումներին, որը մի քանի օր առաջ է հրապարակվել, այդտեղ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը մոտ 3 միլիոն է լինելու, մի քիչ ցածր։ Երբ մենք վարչապետի հետ էինք խոսում, իրենք ասում էին, որ 5 միլիոնը իրենց ցանկությունն է, տեսլականը, որը կանխատեսումների վրա հիմնված չէ։ Իրենք ասում էին, որ գիտեն, հասկանում են կանխատեսումները, բայց դրանից զատ, իրավունք ունեն երազելու, տեսլական ունենալու ապագա Հայաստանի, Հայաստանի բնակչության մասով»,- ասաց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի տեսանկյունից նայելով, կարելի է արձանագրել, որ ցանկալի չէ կոնկրետ թիվ թիրախավորել։ «Մենք պետք է տենդենցները նայենք։

Մենք եթե կարողանանք տենդենցները ճիշտ կառավարենք, օրինակ, ունենանք ոչ թե նվազող, այլ աճող բնակչություն, ցուցանիշների միտումները շատ ավելի պրոֆեսիոնալ կլինեն։ Կառավարությունն այսօր էլ ունի կոնկրետ ցուցանիշներ, թվեր, բայց իրենք ասում են, որ պետք է ավելի ամբիցիոզ լինել այս հարցում»,-նկատեց մեր զրուցակիցը։

Ծովինար Հարությունյանի խոսքերով՝ կառավարությունն այսօր բավական լուրջ ծրագրեր ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված, բայց շատ դժվար է այդ ծրագրերի գնահատումն իրականացնել, քանի որ ժողովրդագրությունը շատ բազմաշերտ է և բազմաոլորտ, և առ այսօր որևէ երկրի չի հաջողվել կոնկրետ ժողովրդագրության ոլորտում իրականացված քաղաքականության հստակ գնահատում իրականացնել և ասել, թե այդ քաղաքականության արդյունքում քանի երեխա ծնվեց և այլն։ «Շատ-շատ այլ գործոններ կան տարբեր մակարդակներում։ Բայց հնարավոր է ժողովրդագրական բացասական միտումները կառավարել, և այսօր արդեն կառավարության սեղանին դրված են մի շարք համալիր ծրագրեր, որոնք իրականացվեցին մեր հարցումների հիման վրա, թե ինչ կուզենային մեր բնակիչները պետությունից, ինչպիսի միջամտություն, աջակցություն, որ մնան Հայաստանում, ապրեն այս երկրում և ունենան ցանկալի թվով երեխաներ՝ 3 և ավելի։ Դրանք բնակարանային խնդրի բարելավումն էր, խնամքի ծառայությունների հասանելիություն, տարանջատված մոդել գյուղական և քաղաքային բնակավայրերի համար։ Եվ հիմա շատ շուտով այդ ծրագրերը կսկսենք։ Բայց այս պահին գնահատել, թե այդ ծրագրերը ինչ արդյունք կտան, շատ դժվար է։ Պարզապես շատ դրական է, որ առաջին անգամ ամենաբարձր մակարդակով գիտակցվում է խնդիրը, և շատ լուրջ քայլեր են իրականացվում այդ խնդիրներին լուծում տալու առումով»,- եզրափակեց Ծովինար Հարությունյանը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ կոնկրետ 5 միլիոնին։ Նա նշեց, որ այսօր կառավարությունը լուրջ աշխատանք է տանում կոնկրետ ծնելիության խթանման ուղղությամբ, երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար սոցիալական աջակցության փաթեթներ է մշակում, և մինչև աշուն ծրագրերը պարզ կլինեն։ «Հստակ խնդիր է դրված կանոնակարգել և ավելացնել ծնելիությունը, քանի որ կա շատ կարճ ժամանակահատված և պետք է ձեռնարկել միջոցներ, որպեսզի հնարավոր լինի դիմագրավել ոչ միայն սպասվող մարտահրավերներին, այլև կարողանանք պահպանել ներկայիս վիճակը՝ փորձելով ավելացնել ծնունդները։ Համալիր գործողություններ են պետք՝ միանվագ նպաստ, մայրության նպաստ, երեխայի խնամքի ծառայություններ։ Բավականին մեծ թվով առաջարկներ ու կոնկրետ ծրագրեր են ներկայացվել, որոնց միջոցով պարզապես պետք է առաջին հերթին կանխել դեպոպուլյացիան, ինչպես նաև փորձենք ավելացնել ծնունդների թիվը։ Այդ պոտենցիալը մենք դեռ ունենք»,- նկատեց Արտակ Մարկոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում