Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Պատրուշևը գալիս է Հայաստան՝ Պուտինի այցին ընդառաջ տրամադրություններ շոշափելու

Օգոստոսի 12-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Երևան է ժամանում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Պատրուշևն, իհարկե, առաջին անգամ չէ գալիս Հայաստան, բայց այցն առավել հետաքրքիր է դառնում օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթի ֆոնին, թեև չկա հստակ ինֆորմացիա՝ այցը պլանավորված էր ավելի վա՞ղ և տեղի էր ունենալու ելույթից անկա՞խ, թե՞ իրականացվում է հենց ելույթի հետքով։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը չի կարծում, թե Պատրուշևը Հայաստան է այցելում Նիկոլ Փաշինյանի ելույթի հետքերով։ Ըստ նրա՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը  Հայաստան է  գալիս Պուտինի այցին ընդառաջ տրամադրություններ շոշափելու համար. «Ավելի ճիշտ կլինի ասել, որ Պատրուշևը գալիս է, որպեսզի տեսնի մեր հասարակության տրամադրվածությունը, քանի որ հիմիկվանից նախապատրաստվում է Պուտինի այցը, եթե իհարկե այդ այցը կայանա։Ես կասկածներ ունեմ, որովհետև այն վիճակում, որում այսօր գտնվում է մեր հասարակությունը և հասարակության ընկալումները Ռուսաստանի հետ կապված՝ կարող է մտավախություն առաջացնել իրենց մոտ և Պուտինն այդ պլանավորված այցը չեղարկի։Պատրուշևը գալիս է տրամադրություններ շոշափելու և  նաև՝ մեկ անգամ ևս հանդիպելու իրենց հարմար զրուցակիցներին, համախոհներին, շոշափել բոլոր կողմերը։ Դա է Պատրուշևի այցի գլխավոր նպատակը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը հավելեց.«Հասարակության մեջ առկա որոշակի տարակուսությունները դեռ շարունակում են մնալ, երբեմն մի քիչ ավելանում կամ պակասում են։ Տարակուսանքի աստիճանը սովորաբար իջնում է Փաշինյանի ելույթից հետո, բայց իշխանության գործողությունների ֆոնին նորից սկսում է բարձրանալ, ալիքաձև է։Անձամբ ես սպասում եմ իշխանության կողմից հստակ, վճռական քայլեր, որոնք մինչ օրս դեռ չեմ տեսնում»։

Միևնույն ժամանակ Վարդանյանը շեշտեց՝ վարչապետ Փաշինյանի Ստեփանակերտում ունեցած ելույթը Ռուսաստանում այնքան էլ մեծ հիացմունքով չեն ընդունել.«Իհարկե, դա հասկանալի է, ինչպե՞ս կարող էին հիացմունքով ընդունել, երբ այնտեղ բավականին հստակ հայտարարություններ հնչեցին՝ կոշտ, կտրուկ։ Ես դրական եմ գնահատում այդ ելույթը, մի քանի անգամ մեծ հիացմունքով լսել եմ, փորձել եմ ավելի խորը վերլուծել այն, ինչ ասվել է վարչապետի կողմից։ Իհարկե Ռուսաստանը շատ բացասական է ընդունում այդ տեսակետները և գուցե նաև այդ եկույթի հետ կապված ինչ-որ հարցեր Պատրուշևը կփորձի այստեղ շոշափել, որովհետև նա շատ ազդեցիկ ֆիգուր է ռուսաստանյան քաղաքական ասպարեզում։ Անկասկած նրա այցը բավականին կարևոր հետևանքներ պետք է ունենա։Եթե մենք ելնենք Նիկոլի հնչեցրած հայտարարություններից՝ առաջին հերթին «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից, բավականին հստակ զգուշացում կա  արտաքին ուժեին՝ իսկ մենք առաջին հերթին դրա տակ պատկերացնում ենք պուտինյան Ռուսաստանը, որ նրանք չխառնվեն Հայաստանի ներքին գործերի մեջ և մասնավորապես Արցախում կայանալիք  նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ Կարծում եմ, որ այդ տրամաբանության շարունակությունը պետք է լինի Պատրուշևի հետ բանակցություններում նրան հստակ հասկանցելը, որ մենք մեր  ընտրած ճանապարհից չենք շեղվելու, որևէ ճնշումների ու ազդեցության դեպքում մենք չենք նահաջելու։ Դա ոչ թե իշխանության, այլ մեր հայ ժողովրդի ընտրած ճանապարհն է, դա ոչ միայն հայաստանցիների, այլ ամբողջ հայոց աշխարհի որոշումն է ու դրա դեմ պայքարելն անիմաստ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում