Լուրեր
Հայաստանը կարող է շատ արագ համաշխարհային ստարտափի մաս դառնալ. Արթուր Ալոյան
  • 10:00
  • 2019-08-11
  • Դիտումներ՝ *

«Սևան ստարտափ սամմիթ-2019»-ի կազմակերպիչներից մեկը «Առաջին լրատվալկան»-ին որպես ամենահետաքրքիր գաղափարներից մեկը ներկայացրեց «Վիշապ» ստարտափի գաղափարը. ո՛րն է այն առանձնահատկությունը, որը պետք է Հայաստանի ՏՏ ոլորտում լուրջ ներդրում ունենա: «Առաջին լրատվական»-ի այս հարցին ի պատասխան՝ «Վիշապ» ստարտափի զարգացման բաժնի ղեկավար Արթուր Ալոյանը մասնավորապես նշեց. «Այսօր մենք հնարավորություն ունենք Հայաստան բերել մեծ ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան ծառայեցնել նաև Հայաստանի շահերին և Հայաստանը դարձնել կարևոր երկիր համաշխարհային էկոհամակարգում»:

«Մենք սարքում ենք հարթակ, ոչ թե ստարտափ: Մենք առաջարկոմ ենք վաճառել ֆունկցիան, որն ունի ինչ-որ ուժ: Մենք ներկայացնելու ենք ոչ թե Հայաստանը, այլ ստարտափը լինելու է համաշխարհային: Խնդիրն ինչն է. Հայաստանը կարող է շատ արագ դրա մասը դառնալ»,- հավելեց նա, ապա տեղեկացրեց. «Այսօր քլաուդինգ նեթվորքը, այսինքն՝ դատա պրոցոսինգ մայնինգը, 250 միլիարդ դոլարանոց շուկա է՝ մի քանի ընկերությունների ձեռքում: Մենք ուզում ենք մեծ ընկերություններից այդ ուժը վերցնել և բաժանել մարդկանց մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *