ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը ռուսաստանցների շրջանում 18 տարվա ընթացքում հասել է նվազագույնի։ Այս մասին վկայում են «Հասարակական կարծիք» ֆոնդի անցկացրած հարցման արդյունքները։
Եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, Պուտինին կաջակցեր ընտրողների 43%-ը: Միայն 2001թ․ նրա օգտին պատրաստ էր քվեարկել ավելի քիչ՝ ռուսների 42% -ը։
Նրանց թիվը, ովքեր կարծում են, որ Պուտինը լավ է աշխատում այդ պաշտոնում, հուլիսին 64%-ից իջել է 60%-ի: 27%-ը կարծում է, որ նախագահը լավ չի աշխատում այդ պաշտոնում, 12%-ը դժվարացել է գնահատական տալ նրա աշխատանքին։