Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է պատմական բացառիկ արժեք ունեցող 912 մետաղադրամ։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ բացահայտել է հին մետաղադրամների անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբի։ Նշվում է, որ հանցախմբի մոտից հայտնաբերված 912 հատ մետաղադրամների մեջ են Կիլիկիան հայկական թագավորության և բյուզանդական ժամանակաշրջանի մետաղադրամներ։
Ոստիկանները նաև հայտնաբերել են կեղծ հին մետաղադրամներ հատելու համար նախատեսված կաղապարներ։ Պարզվել է, որ նման ձևով պատրաստված մետաղադրամները՝ որպես օրիգինալ մետաղադրամներ, վաճառում են զբոսաշրջիկներին։