Tuesday, 26 01 2021
Tuesday, 26 01 2021
00:30
Վուհանում զոհվածների հարազատները հայտարարել են, որ «կբացահայտեն ճշմարտությունը» կորոնավիրուսի մասին
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
00:10
Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն անհնարին է դարձել. ՄԻՊ
23:50
Իռլանդիայում հայտարարել են հայտնի դելֆինի անհետացմանը Պուտինի մասնակցության մասին
Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ. ՇՄ նախարարությունը պարզաբանում է
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանին
Զարիֆի այցը հայկական կողմը պիտի դիտարկի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաիմաստավորման համատեքստում
Samsung-ը և Tesla-ն նոր սերնդի ավտոմեքենաների համար «ուղեղներ» կստեղծեն
Էրդողանի «Նոր Թուրքիայի» արմատները . Հայկ Գաբրիելյան
22:45
Իրանը հայտնել է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու պայմանը
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. ինչ են քննարկել
Իրանի ԱԳ նախարարը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի հետ
22:20
Մակրոնը նշել է, թե ինչպիսին է տեսնում վաղվա օրվա տնտեսությունը
Մինչ այժմ առեղծված են մնում ՀՕՊ-ի անջատումները․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
ԵԽԽՎ կոմիտեն խորհուրդ է տվել հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները
ՀՀ ԱԳՆ-ն հայ-իրանական երկկողմ հարաբերությունների մասին համառոտ տեղեկանք է ներկայացրել
Ալիևը լկտիանում է․ Մոսկվան դեռ տաք է, չի հասկանում իր սխալը
22:00
Երևանը Իրանին զսպվածության կոչ պետք է անի. հարաբերությունները պետք է զարգացնել հավասարը հավասարի սկզբունքով
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակվել
21:50
ԱՀԿ-ն թարմացրել է կորոնավիրուսի բուժման ուղեցույցները
Ճգնաժամը խորանում է․ այս մթնոլորտով ընտրությունների գնալը կհանգեցնի արյունահեղության
21:40
Բուխարեստում հունվարի 18-25-ը տեղի է ունեցել ամենամյա էկումենիկ աղոթք
Հասարակությունն այսօր ուզում է խոսել ապագայի մասին, բայց հետը խոսող չկա
ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով
Ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Միլոնովի խոսքերի պատճառով
Բաքվի արվարձանում տան պայթյունից մահացածների թիվը հասել է երկուսի
21:00
Տարածաշրջանային համագործակցություն, տնտեսական սիներգիայի ստեղծում. Զարիֆն ամփոփել է Լավրովի հետ հանդիպումը
20:50
Հարավային Կորեայի ՀՆԱ-ն վատագույն նվազումն է արձանագրել ավելի քան 20 տարվա ընթացքում
«Նովիչոկ»- ի մշակողներից մեկը հայտարարել է COVID-19- ի համար դեղամիջոց թողարկելու մասին

Ինչպե՞ս հասկանալ և կիրառել բարեվարքությունը

Մեզանում ամենաքննարկվող թեմաներից մեկը վեթինգն էր: Այն ոչ միայն քննարկվում էր, այլև շահարկվում էր: Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո պարզ դարձավ, որ այս հարցում կա վճռականություն: Այնուհետև կարծես սկսեցինք շեշտադրում անել բարեվարքության վրա, հակակոռուպցիոն մեխանիզմերի ստեղծման, եկամուտների հայտարարագրման վրա, և այսպես շարունակ: Հիմա կարծես պարզ է դառնում, որ բարեվարքությամբ զբաղվելու է Բարձրագույն դատական խորհուրդը, եկամուտներով կզբաղվի ձևավորվող հակակոռուպցիոն մարմինը: Առհասարակ, ի՞նչ է նշանակում բարեվարքություն, այս գործընթացում ի՞նչ դեր ունի, և այս ամենը մենք արդյոք դիտարկում ենք հակակոռուպցիոն պայքարի տրամաբանության մեջ:

«Առաջին լրատվական»-ի այս հարցերին ի պատասխան՝ հանրային կառավարման և բարեփոխումների հարցերով մասնագետ Սոսի Թաթիկյանը մասնավորապես ասաց, որ բարեվարքությունը ամբողջ աշխարհում բանակի, ոստիկանության, անվտանգության համակարգում, նաև ամբողջ քաղաքացիական ծառայության մեջ շատ կարևոր նորմ է համարվում: «Կարծում եմ՝ մեզ մոտ ինչ-որ շփոթմունք կա, թե ինչ է բարեվարքությունը, և ես դա վտանգավոր եմ համարում, որովհետև ես նկատում եմ, որ այդ՝ լայն իմաստով բարեվարքությունը տեղափոխվել է զուտ մի ոլորտ՝ հակակոռուպցիոն պայքարի ոլորտ, և դա դիտարկվում է զուտ հակակոռուպցիոն պայքարի տեսանկյունից, և ես դա համարում եմ խիստ վտանգավոր: Դրանով մենք, մի տեսակ, կանաչ լույս ենք տալիս մյուս բոլոր արատավոր երևույթներին»,- նշեց նա՝ բերելով նաև ՄԱԿ-ի սահմանումը բարեվարքության մասին:

Մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ մենք դեռ չունենք հայեցակարգ: «Կարծեմ՝ իշխանություններն էլ չունեն հայեցակարգ, որովհետև մասնագետներն էլ ասում են, օրինակ, որ վեթինգը չի կարող իարականացվել, որովհետև դա չափազանց ծանր պրոցես է, որի համար մենք չունենք ռեսուրսներ: Եվ նրանք, կարծես թե, ճիշտ են դուրս գալիս՝ այդ թվում անցումային արդարադատության ամբողջ փաթեթով: Հիմնական պատճառը, կարծում եմ, ռեսուրսներն են»,- նշեց փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում