Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Չէի ցանկանա, որ հեղափոխությունից հետո այս կարևոր հարցով նեղ քաղաքական շրջանակում լուծումներ գտնեինք

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սահմանադրական բարեփոխումների նպատակով կձևավորվի հատուկ խումբ։ «Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին»,- գրել էր նախարարը։

Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, որը բազմիցս խոսել է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ողջունում է այն հանգամանքը, որ իշխող ուժը վերջապես եկավ այն եզրակացության, որ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ. «Մենք աջակցելու ենք այդ գործընթացին։ Գտնում ենք, որ անհրաժեշտ է մի այնպիսի քաղաքական գործընթաց, որն իսկապես կներառի բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին։ Ինչպես ասել ենք նախկինում, այդպես էլ հիմա նշում ենք՝ սահմանադիր ժողով գումարելու եղանակն այդ ներառական քաղաքական գործընթացը երաշխավորելու, ապահովելու էֆեկտիվ ճանապարհն է։ Մենք կարծում ենք, որ դրանից կշահեն բոլորը՝ և՛ քաղաքական, և՛ հասարակական ուժերը»։

Ըստ Ղուկասյանի՝ ամենակարևորն այն է, որ նման գործընթացով քաղաքացուն կդարձնենք հանրապետության համահիմնադիր. «Արդեն հիմա կարելի է տեսնել, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, որոնք հանրային օժանդակություն չեն ստացել և միայն կեղծման միջոցով է հնարավոր եղել դա օրինականացնել՝ այդ մոդելն ունի բազմաթիվ թերություններ։ Այս մոդելի ընդունելի չլինելու պատճառներից մեկն այն է, որ կրճատվեցին քաղաքացիների իրավունքները իշխանություն ձևավորելու հարցում, և քաղաքացիները զրկվեցին հնարավորությունից մասնակցել գործադիր իշխանության ձևավորման մեջ, նախագահի ընտրությունը վերագրվեց խորհրդարանին։ Այդ ամենը պետք է մեզ հուշի, որ ժողովրդավարական ճանապարհն այն է, երբ քաղաքացիները մասնակցում են իշխանության բոլոր թևերի ձևավորմանը՝ և՛ գործադիր, և՛ օրենսդիր, և՛ դատական։

Մենք կցանկանայինք այդպիսի մոդել տեսնել ապագայում, երբ քաղաքացիները իրենք են ընտրում գործադիր իշխանության ղեկավարին, իրենք են ընտրում օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին, նաև ընտրում են դատախազներին, դատավորներին, ընդհուպ՝ գերագույն դատարանի նախագահին։ Այդպիսի ժողովրդավարական մոդելը, մեր կարծիքով, Հայաստանում ավելի էֆեկտիվ կգործի, մեր ժողովուրդն արժանի է նման ժողովրդավարության»։

Ինչ վերաբերում է կառավարման մոդելին,Ղուկասյանի դիտարկմամբ՝ ճիշտ կլինի, որ գործադիր իշխանության ղեկավարը ընտրվի քաղաքացիների կողմից. «Միացնել խորհրդարանի ձևավորումը գործադիր իշխանության հետ մեկ ընտրություններում՝ Հայաստանի համար ճիշտ որոշում չէր, մարդիկ ըստ էության չաջակցեցին այդ որոշմանը»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ ձևավորվելիք հանձնաժողովը պետք է առաջարկի սահմանադիր ժողով գումարելու առաջարկը. «Այսինքն՝ մշակի քաղաքական, հասարակական միավորները, հանրության լայն շերտերը կարող են մասնակցել այս գործընթացին, առաջարկներով հանդես գան։ Ես այդ հանձնաժողովից նման բան եմ ակնկալում։ Ես չէի ցանկանա, որ հեղափոխությունից հետո մենք կրկին նույն ճանապարհով այս կարևոր հարցով նեղ քաղաքական շրջանակում լուծումներ գտնեինք, առանց ժողովրդի մասնակցության»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում