ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Միացյալ Նահանգներն ուղևորությունների վտանգավոր լինելու մասին մի շարք երկրների նախազգուշացմանը, որոնք հնչեցին զանգվածային հրաձգության մի քանի դեպքի պատճառով։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ նա չի կարողանում պատկերացնել, որ այդպիսի նախազգուշացումներ են եղել։ Սակայն այդ դեպքում Վաշինգտոնը «փոխադարձաբար կպատասխանի»։ Նա նկատել է, որ ամերիկյան կողմը միշտ հայելային պատասխան է տալիս բացասական գործողություններին, որոնք կիրառվում են իր դեմ։