Ֆրանսիան հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ կապված Վաշինգտոնի քաղաքականությանը միջամտելու մեղադրանքները։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանը։
Լը Դրիանն ընդգծել է, որ իր դիրքորոշումն Իրանին ներկայացնելու համար Փարիզին «թույլտվություն հարկավոր չէ»։ Նա հավելել է, որ Ֆրանսիան կողմ է Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև աջակցում է լարվածության թուլացման ռազմավարությանը։
ԱԳ նախարարն ասել է, որ լարվածության աճի պատասխանը պետք է դառնան «երկխոսության պայմաններ փնտրող քաղաքալան նախաձեռնությունները»։ Մակրոնը, գործընկերների հետ միասին, հենց այդ խնդրի լուծման շուրջ է աշխատում։
«Իհարկե, նա տեղեկացնում է ամերիկյան իշխանություններին»,-ընդգծել է նա։
«Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ հակամարտության հետագա բորբոքումը կանխելու համար»,-եզրափակել է Լը Դրիանը։