Բրիտանական թանգարանում կարելի է վարչապետ Բորիս Ջոնսոնի պատկերով բանկնոտներ տեսնել, որոնք ստեղծել են Brexit-ի հակառակորդները։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
Նշվում է նաև, որ բացի Ջոնսոնից, դրանց վրա պատկերված է համայնքների պալատի առաջնորդ Ջեյկոբ Ռիս-Մոգը։ Ջոնսոնի պատկերով բանկնոտներն ունեն 350 մլն ֆունտ անվանական արժեքը։ Այդքան են գնահատում մեկ շաբաթում շահույթը երկրի՝ ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները։
Հստակեցվում է, որ դրա վրա կարելի է տեսնել «Ես խոստանում եմ Ազգային առողջապահական համակարգին չվճարել 350 մլն ֆունտ» և «Խոստումներ, խոստումներ, խոստումներ» գրությունները։